20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ գրասենյակի փակումը Ադրբեջանի որդեգրած ծրագրի մի մաս էր

ԵԱՀԿ գրասենյակի փակումը Ադրբեջանի որդեգրած ծրագրի մի մաս էր: Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը։ Նա նշեց, որ ԵԱՀԿ-ն խանգարում է այն երկրներին, ովքեր թաքցնելու բան ունեն միջազգային հանրությունից։ Բանախոսը նշեց, որ Բաքվի վերաբերմունքը ԵԱՀԿ սեփական գրասենյակի նկատմամբ նույնպես խնդրահարույց էր։  «Նախ […]

Ադրբեջանը վերածվում է կիսաֆաշիստական երկրի

«Ղարաբաղյան հարցում բանակցային ոչ մի պրոցես չի գնում, ու ադրբեջանցիք մեղավոր են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա՝ սխալ ենք նաև մենք, երբ տեսնելով, որ Ադրբեջանը կյանքի չի կոչում Վիեննայի պայմանավորվածությունները, գնում ենք հանդիպման: «Ես համարում եմ, որ պետք չի մոտակա ժամանակներում հանդիպել ադրբեջանցիների հետ ոչ մի ֆորմատով: Սա մեզ թուլացնում է, […]

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը չի վնասի Հայաստանի և ԵԱՀԿ-ի քաղաքական հարաբերություններին

Սա հարված էր և՛ ԵԱՀԿ գրասենյակին, և՛ ավստրիական նախագահությանը, քանի որ նրանք ոչինչ չկարողացան ձեռնարկել, որպեսզի գրասենյակը չփակվի։ Այդ մասին այսօր Մեդիա կենտրոնում ԵԱՀԿ երևանյանգրասենյակի փակման պատճառներն ու հետևանքները թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա միեւնույն ժամանակ նշեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը կարող է որոշակիորեն ազդել մեր երկրում այդ գրասենյակի իրականացրած ծրագրերի […]

Արծվիկ Մինասյանն՝ իր ու վարչապետի հարաբերություններից

«Պաշտոնավարումը շարունակելու համար նախ պետք է ունենալ աշխատելու ցանկություն, երկրորդ՝ իրավասու անձինք. տվյալ դեպքում ՀՀ  նախագահը և քաղաքական այն ուժը, որ ես եմ ներկայացնում, համապատասխան որոշում կայացնեն: Առաջին մասով իմ ցանկությունը կա՝ աշխատանքը շարունակելու և հիմնարար փոփոխություններ իրականացնելու: Երկրորդ մասով՝ մայիսի 18-ից հետո պարզ կլինի, թե ինչպիսի կառավարություն է ձևավորվելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բնապահպանության […]

Մարտական դիրքում զինվոր է մահացել

2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում  ՀՀ ՊՆ  N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: ՀՀ Քննչական կոմիտեն  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ Գ.Մեսրոպյանը վնասվածքն ստացել է՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու […]

Մոսկվան չի ցանկանում պատերազմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ․ Հոգլանդ

Չնայած Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ առկա հակասությունների, երկու երկրները սերտ համագործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական եւ ադրբեջանական ծառայություններին տված բացառիկ հարցազրույցում պատմել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ժամանակավոր համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը. «Անշուշտ, մեր ազգային շահերը տարբերվում են Ռուսաստանի ազգային շահերից, որովհետեւ մենք ունենք հարաբերությունների տարբեր պատմություն, ունենք տարբեր տեսակետներ […]

Իմ ձեռքով եմ տղերքի զենքը լցրել.Ազգային հերոսի մոր ցավը /տեսանյութ

«Ես հպարտ եմ, որ քաջ տղաներ ունենք ու մեր երկիրը պաշտպանված է: Իմ բոլոր երեխեքն են՝ հայրենիքին նվիրվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի մայրը ՝ Բավական մայրիկը: Բավական մայրիկը բոլորովին վերջերս է կորցրել երկրորդ որդուն ու վիշտը խեղճացրել է նրան: «Թող բոլորը բախտավոր լինեն ու Աստծուն փառք տան, որ խաղաղություն լինի: […]

«Մրցակցությունն արդար չի ընթանում» /տեսանյութ/

«Երևանի ավագանու ընտրությունները նախևառաջ քաղաքական ընտրություններ են, բայց իշխանական  քաղաքական ուժը փորձում էր այս ընտրությունները վերածել կենցաղային ընտրությունների, բայց չի կարելի նման քայլ անել: Պետք է ասեմ, որ այն  բանավեճերը, որոնք կազմակերպվել են վերջերս,  ցույց են տալիս՝ ՀՀԿ-ի միֆերը ֆլուզվում են:  ՀՀԿ-ի թիմում ներգրավված են  այնպիսի չինովնիկներ, որոնք մարդկանց աչքերի մեջ թոզ են փչել ու […]

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է վարորդներին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով 2017թ. մայիսի 8-ից Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր.Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կատարվել է երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն: Փոփոխության արդյունքում՝ Արշակունյաց պողոտայի դեպի նշված խաչմերուկ ուղղության երթևեկային մասի մոտ 100 մետր հատվածում կկազմակերպվի ևս մեկ՝ 5-րդ երթևեկելի գոտի և երթևեկությունը կկազմակերպի այնպես, որ 1-ին գոտիով կարելի կլինի […]

««Ելք»-ի նկատմամբ ժողովրդի հետաքրքրությունն աճել է»

«Ես չէի ցանկանա  գնահատական տալ մյուս երկու քաղաքական ուժերի անցկացրած նախընտրական քարոզարշավին, բայց, բնականաբար, կարող եմ խոսել «Ելք»-ի  քարոզարշավների մասին: Կարող եմ ասել՝ նկատում եմ, որ վերջին շրջանում «Ելք»-ի նկատմամբ ժողովրդի հետաքրքրությունն է՛լ ավելի է աճել», – Henaran.am-ի հետ զրույցում  նշեց «Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված՝ Երևանի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը:  Վերջինս շեշտեց՝ «Ելք»-ը ջանում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի