10 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ծառուկյան» դաշինքն ազատ է թողել իր պատգամավորներին

Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովում այս պահին ընտրում են խորհրդարանի խոսնակ։ Քվեարկության եկան գրեթե բոլոր պատգամավորները։ Նշենք, որ Ծառուկյան դաշինքը հրապարակային ելույթ չունեցավ, իսկ լրագրողների հետ զրույցում Ծառուկյան դաշինքից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց պատգամավորներն ազատ են իրենց ընտրության մեջ, կարող են ազատ քվեարկել։ Միքայել Մելքումյանն էլ Henaran.am-ի հարցին ի պատասխան, թե ինչու իրենք չեն […]

Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանի մահվան դեպքի առթիվ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը: Դեպքի վայրի զննությամբ, ձեռնարկված անհետաձգելի […]

«Տելեվիզրի մարդի՛կ, տե՛ղ տվեք». գեներալ Մանվելը՝ լրագրողներին /տեսանյութ/

Քիչ առաջ  խորհրդարանում մեկնարկեց ԱԺ նախագահի ընտրությունը: Լրագրողները  հավաքվեցին՝ ընտրության  գործընթացը լուսաբանելու. արդյունքում մի փոքր նեղվածք ստեղծվեց:  Գեներալ Մանվելն անմիջապես դիմեց լրագրողներին. «Տելեվիզրի մարդի՛կ, տե՛ղ տվեք,  թողե՛ք էթանք մեր գործին»:

Վթարային ջրանջատում Կենտրոնում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Եկմալյան, Սարյան, Փարպեցի, Մայիսյան փողոցների, Պուշկինի փող. 8-ից-72, Թումանյան փող. 27-ից-35 կենտ, Տերյան փող. 1-ից-25, Արամի փող. 60-ից-92, Ամիրյան փող. 18-ից-80, Բուզանդի փող, 75-ից-107, Սարյան փող. 6-ից-41  համարների ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում […]

Ովքեր և ինչպես ազատագրեցին Բերդաձորը /տեսանյութ/

Սակայն 1991-ին, ԽՍՀՄ  ՆԳՆ զորքերի աջակցությամբ, ադրբեջանցիներին հաջողվեց հայաթափել Շուշի վարչական շրջանի, Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Ադրբեջանցիները պատանդ վերցրին գյուղի տղամարդկանց, իսկ կանանց ու երեխաներին բռնի ուժով ստիպեցին տեղափոխվել Հայաստան: 1992 թվականի մայիսի 17-ին գերությունից ազատված Գագիկ Շաքարյանը «Բերդաձոր» ջոկատով և էլի մի քանի ջոկատներ կարողացան ազատագրել  Բերդաձորը: Ամեն բան ճիշտ հաշվարկված էր ու բերդաձորցիները հաղթեցին: Բերդաձորում երեկ՝ […]

Քրիստոսը զգուշացնում է` ամենասարսափելին, որ պղծում է մարդուն

«Ամեն ինչ, որ բերան է մտնում, որովայն է գնում եւ դուրս է ելնում: Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ այն է մարդուն պղծում» : Մատթեոս 15:17-18 Քրիստոս զգուշացնում է, որ օրենքի ու բարոյական կանոնների արտաքին և ձևական կողմը պահելը պարզապես ինքնախաբեություն է։ Իսկ ամենասարսափելին այն է, երբ մարդը սկսում է խաբել ինքն […]

Իրերը գետնին թափված են եղել․ նոր մանրամասներ Գյումրու սպանությունից /ֆոտո/

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված սպանության դեպքի առթիվ։ 2017  թվականի մայիսի 18-ին՝ ժամը 01.10-ին,  ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի  հրշեջ փրկարար ջոկատից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 71 ա շենքի բնակարաններից մեկում արձանագրվել է փակ դուռ: Մեկնած օպերատիվ […]

«Քվեարկե՛ք արդարության ու շանսի օգտին»

«Երբ քվեաթերթիկի հետ մենակ կլինեք, քվեարկեք արդարության ու շանսի  օգտին: Քվեարկե՛ք քաղաքական փոքրամասնության օգտին», – ԱԺ-ում իր ելույթի ընթացքում հայտարարեց «Ելք» դաշինքի ընտրացուցակով պատգամավոր ընտրված Արտակ Զեյնալյանը՝ հորդորելով ԱԺ պատգամավոր ընտրել Էդմոն Մարուքյանին: Հիշեցնենք՝ քիչ հետո գործադիրում ԱԺ խոսնակ են ընտրելու: ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն իր հերթին շեշտեց՝ Բաբլոյանը իր գորշի նկատմամբ ընդգծված պատասխանատվություն ունի, ուստի շահեկանորեն […]

«Երբ որ ուզենամ գնալ, կգնամ» /տեսանյութ/

ԱԺ   «Ծառուկյան» խմբակցության նորընտիր պատգամավոր Արարատ Զուրաբյանը մտադիր  չէ մանդատը վայր դնել: Նա կմնա ԱԺ-ում: «Իսկ երբ որ ուզենամ գնալ, կգնամ», – ասաց Արարատ Զուրաբյանը՝ հավելելով՝ որևէ մեկի հետ պայմանավորվածություն չունի մանդատը վերցնելու կամ վերցնելու  վերաբերյալ. այդ հարցում որոշում կայացնողը հենց ինքն է: Մանրամասները՝ տեսանյութում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի