ՄԻՊ-ն աշխատում է շուրջօրյա ռեժիմով
Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2017 թվականի մայիսի 14-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է շուրջօրյա ռեժիմով: Վաղ առավոտից աշխատում են աշխատանքային խումբը և արագարձագանքման ստորաբաժանումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա թեժ գիծ` 116 և (096) 116 100 հեռախոսահամարներով: Ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել այս հեռախոսահամարներով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ





































