10 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանին լարված է եղել

Մայիսի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ (1 […]

«Իջի, իջի, այ մուֆթըչի … » դանակահարություն ավտոբուսում. Ժամանակ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ սկսվեց Աշոտ Հ.-ի գործի դատական քննությունը: 54-ամյա Աշոտ Հ.-ին մեղադրանք է առաջադրված տուժողի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով: Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին Աշոտ Հ.-ն 47 համարի երթուղային ավտոբուս է նստել, իջնելիս՝ ուղեվարձի վճարման հետ կապված նա […]

Թրամփն ու Էրդողանը՝ հայտնի ծաղրանկարչի հերթական ստեղծագործության հերոսները

Բրազիլացի հայտնի ծաղրանկարիչ Կառլոս Լաթուֆի հերթական աշխատանքի հերոսները այս անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն են: Պատկերելով  օրերս ԱՄՆ-ում տեղի ունեցած Թրամփ-Էրդողան հանդիպումը՝ Լաթուֆը հերթական անգամ քննադատել ու ծաղրել է Թուրքիայում խոսքի ազատության վիճակը ու ձերբակալված լրագրողների հարցը: Ծաղրանկարում պատկերված են 2 նախագահները՝ շրջապատված լրագրողներով, որտեղ Թրամփն ասում է. «Ատում […]

Դուք երբեք «լավ մարդկանց» չեք հանդիպի

Ոմանք ասում են, որ լավ մարդկանց չեն հանդիպել կյանքում: Հարց: Ձեր համար ո՞վ է լավ մարդը: Իրականում լավ մարդը դա խոնարհ մարդն է, ով տեսնում է իր սխալները և զղջում դրանց համար: Այս տեսակ մարդու ներկայությամբ դուք ձեզ շատ ավելի լավ կզգաք ու դուք էլ կսկսեք փոխվել: Բայց եթե խոնարհությունը ձեր համար թուլություն է, այլ […]

«Բորուսիան» նոր խաղաշապիկ է ներկայացրել /ֆոտո/

Դորտմունդի «Բորուսիայի» տեխնիկական հովանավոր, մարզահագուստ արտադրող Puma ընկերությունը ներկայացրել է թիմի նոր խաղաշապիկը: «Բորուսիայի» ֆուտբոլիստները նոր խաղաշապիկներով  հանդես կգանհաջորդ մրցաշրջանի տնային խաղերում: Խաղաշապիկը ստեղված է «Բորուսիայի» համար ավանդական դարձած  դեղին և սև գույներով։

Հայ ուշուիստները Եվրոպայի առաջնությունում ութ մեդալ են ապահովել

Մայիսի 17-ից 20-ը Թբիլիսիում ընթանում է ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչեւ 18 տարեկաններ) եւ պատանիների (մինչեւ 16 տարեկաններ) առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է ավելի քան 800 մարզիկ մայրցամաքի 28 երկրներից: Հայաստանի հավաքականը ներկայացնում է 14 ուշուիստ, որոնք մրցում են ցինդա (7 մարզիկ), տաոլու (շարժողական վարժությունների համալիր, 5 մարզիկ) եւ վին-չուն (2 մարզիկ) դիսցիպլիններում: Ավանդական ուշուի […]

Նիդեռլանդների թագավորը բոլորից գաղտնի մարդատար ինքնաթիռների օդաչու է աշխատում /տեսանյութ/

Նիդեռլանդների թագավորը հետաքրքիր խոստովանություն է արել։ Նա հայտարարել է, որ գաղտնի աշխատանք ունի։ Նա խոստովանել է, որ մարդատար ինքնաթիռների երկրորդ օդաչու է աշխատում։ Այն, որ Վիլլեմ-Ալեքսանդրը կարողանում է օդանավ վարել, վաղուց է հայտնի, բայց որ սովորական օդաչու է աշխատում, դա իսկական նորություն էր։  

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արա Բաբլոյանին: Նամակում մասնավորապես ասված է. «Մեծարգո պարոն Բաբլոյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պետականության վերականգնումից ի վեր Հայաստանի խորհրդարանը իր նշանակալի դերն է ունեցել երկրում հաշվետու […]

Ով ինչպես ներկայացավ կարմիր գորգին․ Կաննի փառատոնի բացման արարողությունը /ֆոտոշարք/

Նախօրեին տեղի ունեցավ Կաննի հոբելյանական՝ 70-րդ կինոփառատոնի բացման արարողությունը, որը իր մասշտաբներով ամենամեծն է վերջին տարիների ընթացքում։ Հետեւաբար, կարմիր գորգն էր լի էր բազմաթիվ ու բազմազան աստղերով՝ իրենց շքեղագույն զգեստներով հանդերձ։ Ահա Կաննի փառատոնի բացման ժամանակ աստղերի ամենաշքեղ զգեստները։                                  […]

ՀՀ-ն ԱՄՆ-ից 1,2 մլն դոլար կստանա տուբերկուլյոզի դեմ պայքարի համար

2017 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից 583 հազար մլն դրամ (1,2 մլն դոլար) կստանա տուբերկուլյոզի դեմ պայքարի համար։ Նախագիծը հաստատվել է մայիսի 18-ին, Հայաստանի կառավարության նիստի ժամանակ։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը հայտարարեց, որ այդ միջոցներով կբարելավվեն պոլիկլինիկաների աշխատանքներն ու մոր եւ մանկան, ինչպես նաեւ վերարտադրողական առողջության բաժանմունքները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի