04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Տանում է ընդդիմության ձայները ու ծառայեցնում իշխանություններին»

«Տարիներ շարունակ՝ մենք ականատես ենք լինում, որ, փաստացիորեն,  ստեղծվել է մի քաղաքական ուժ, որը բուֆեր  է և ընտրությունների ժամանակ տանում է ընդդիմության ձայները ու ծառայեցնում իշխանություններին։ Այդպես եղավ նաև ԱԺ ընտրությունների ժամանակ», – խոսելով «Ծառուկյան» դաշինքի վարած քաղաքականության  մասին՝ ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը։

Վերջինս շեշտեց՝ նորություն չէ այն, որ «Ծառուկյան» դաշինքը բոլորովին էլ ընդդիմադիր քաղաքական ուժ չէ։

«Հիշե՛ք իմ ասած բառերը․ 2018-ին, երբ նախագահի պաշտոնը կվերանա,  մի «խելացի» բացատրությամբ  «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կկազմի․ դա իմ քաղաքական կանխատեսումն է։ Մեր երկրում այդպես է․ կասեն՝ դո՛ւրս արի քաղաքականությունից, դուրս կգա, կասեն՝ մտի՛ր քաղաքականություն, կմտնի, կասեն՝ մի՛ մասնակցիր ավագանու ընտրություններին,  չի մասնակցի․․․ ես ընդամենը օրինակներ եմ բերում։ Այո՛, սրանք քաղաքական գործընթացների օրինակներ են», – եզրափակեց Ալեն Սիմոնյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ