Բառերը
Բառերը ոչ թե իմաստ են կրում, այլ զգացողություններ։ Ջոն Ստեյնբեկ
Բառերը ոչ թե իմաստ են կրում, այլ զգացողություններ։ Ջոն Ստեյնբեկ
«Կուսակցությունը և կառավարությունը հաստատ նախարարի պաշտոնում կտեսնեն մարդու, որը կկարողանա ծրագրերը իրականացնել »,-այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Հարցին, թե վարչապետը նրա կատարած աշխատանքից գո՞հ է, նախարարը արձագանքեց.«Վարչապետին հարցրեք»: Մանրամասները՝ տեսանյութում:
«Եթե չապաշխարեք, ամենքդ էլ պիտի կորչեք»: Ղուկաս 13:5 Հիսուսին պատմեցին Երուսաղեմում պատահած երկու դեպքերի մասին, երբ մարդիկ զոհվեցին. մեկը կապված էր խռովություն բարձրացրած հրեաների հետ, որոնց Պիղատոսը սպանեց, մյուսը՝ Սելովամի ավազանի աշտարակներից մեկի քանդվելու արդյունքում տասնութ հրեաների զոհվելու հետ: Փարիսեցիներն այս երկու միջադեպերը բացատրում էին որպես Աստծո կողմից մեղավորների գլխին եկած պատիժ: Հիսուս չբացառեց նրանց […]
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ. Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ:
ՀՀ կրթության ու գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը չի կարող ասել՝ կլինի՞ կառավարության նոր կազմում, թե՞ ոչ։ «Մի քանի օր սպասեք՝ կիմանաք», – այսօր՝ մայիսի 18-ին ՀՀ կառավարության նսիտից հետո լրագրողներիհետ զրույցում ասաց Լևոն Մկրտչյանը։ ԿԳՆ ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ ունենք խիստ թերբեռնված և գերբեռնված դպրոցներ։ «Քաղաքային բնակավայրերում առաջին փուլում ունենք մի քանի դեպքեր, […]
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի, միայնակ ճանապարհորդող փախստական և միգրանտ երեխաների ընդհանուր թիվը 2010թ.-ից ի վեր աճել է հինգ անգամ: 2015-2016թթ.-ին առնվազն 300,000 միայնակ և առանց ուղեկցորդի երեխաներ են գրանցվել 80 երկրներում, մինչդեռ 2010-2011թթ.-ին միայնակ ճանապարհորդող փախստական և միգրանտ երեխաների թիվը 66,000 էր: «Երեխան երեխա է. գաղթի ճանապարհին երեխաներիպաշտպանությունը բռնությունից և շահագործումից» զեկույցը փախստական և […]
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տեղեկություններով՝ ՀՀ ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության /գանձումների/ բաժնի տեսուչ Թաթուլ Գևորգյանը անձնական շահարգրռվածությունից ելնելով՝ առերևույթ չի կատարել ծառայողական պարտականությունները՝ թաքցրել է սպասարկվող տարածքում գործող տնտեսվարողների իրական շրջանառությունը […]
« Վերանշանակվելու դեպքում կիրականացնեմ այն բոլոր ծրագրերը, որոնք նախապես կազմել եմ»,-այսօր՝ մայիսի 18-ին, Կառավարության հերթական նիստից հետո ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը: Հրացին, թե որպես ՀՀԿ անդամ նախարարը հասցրել է Գարեգին Նժդեհ կարդալ, Իգնատի Առաքելյանը արձագանքեց.«Մի անգամ հարցին պատասխանել եմ, հաջորդ հարցը»: Մանրամասները՝ տեսանյութում:
«Թիմային որոշում կկայացվի այդ ժամանակ էլ ամեն բան կիմանաք: Դուք ուզում եք, որ ես ինքնագնահատական տամ իմ աշխատանքին, բայց դա կոռեկտ չի լինի»,-անդրադառնալով նախարարի պաշտոնում իր վերանշանակվելու հավանականությանը, այսօր՝ մայիսի 18-ին Կառավարության նիստից հետո ասաց ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը: Նախարարը ընդգծեց, որ ինքը միշտ ջանքերը ներդրել, որ իր աշխատանքը լավ կատարի: Լրագրողի հարցին՝ […]
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի օգոստոսի 23-ի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին 1998թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Վ. Պերմյակովի փոխանցումը Ռուսաստանի Դաշնություն իրականացվել է 18.05.2017թ.: ՌԴ իրավասու մարմինների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հայկական կողմի ներկայացուցիչների համապատասխան հարցումների դեպքում Վ. […]






























