26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ավետ Բարսեղյանը և Սերգեյ Սմբատյանը հունիսի 1-ին երեխաների համար կներկայացնեն «7» նախագիծը

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և սիրված հաղորդավար Ավետ Բարսեղյանի նախաձեռնությամբ կներկայացնեն «7» նախագիծը: Համերգը տեղի կունենա ժամը 19.00 «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Երեխաների և նրանց ծնողների համար նախատեսված այս ինտերակտիվ համերգ երեկոն կրթադաստիարակչական նշանակություն ունի: Համերգ-շոու ծրագրի ընթացքում հանդիսատեսը նվագախմբի կատարմամբ ոչ միայն կունկնդրի դասական երաժշտարվեստի սիրված ու հայտնի ստեղծագործություններ, այլև ակտիվ մասնակցություն կունենա միջոցառմանը: Դասական երաժշտությունը կուղեկցվի ծանոթություններով՝ կներկայացվեն 7 հրաշալիքները, ծիածանի 7 գույները, 7 նոտաները, 7 առաքինությունները և այլն։ Երեխաները կտեղեկանան նաև, թե ինչ է նվագախումբը, ինչ դեր ունի դիրիժորը և այլն։
Երեկոյի ընթացքում սպասվում են յուրահատուկ անակնկալներ: 

Նախագիծն իրականացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ