26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ազգային ժողովն ընտրեց մշտական հանձնաժողովների 9 նախագահներին

Ազգային ժողովն ընտրեց մշտական հանձնաժողովների 9 նախագահներին: Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահների թեկնածուներից 6-ը ՀՀԿ-ից են, իսկ 3-ը՝ «Ծառուկյան» դաշինքից:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտնեց քվեարկության արդյունքները և նշեց, որ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր: Այսպիսով Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ՀՀԿ խմբակցությունն առաջարկած ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 80 պատգամավոր , դեմ` 13, անվավեր`1 : Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկած է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 73 պատգամավոր, դեմ 17` , անվավեր` 4 : Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ՀՀԿ-ն առաջարկել է Արմեն Աշոտյանի թեկնածությանը ը, կողմ է քվեարկել 56 պատգամավոր, դեմ 36 , անվավեր`2: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 81 պատգամավոր , դեմ`11, անվավեր`2 :

«Ծառուկյան» դաշինքը Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում առաջարկվել է Վարդան Բոստանջյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 85 պատգամավոր , դեմ 7 , անվավեր` 2: Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում առաջադրվել է ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 78 պատգամավոր , դեմ`16 , անվավեր 0: Տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Խոսրով Հարությունյանի թեկնածությանը կողմ է 78 քվեարկել, դեմ` 15, անվավեր 1:

Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքից Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը կողմ է քվեարկել 87 պատգամավոր , դեմ`6, անվավեր 1: Եվ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գագիկ Մինասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 92 պատգամավոր , դեմ 1` , անվավեր` 1 :

Քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո «Ելք» դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանը նշեց, որ իր կողմից դիտարկվել է մի երևույթ, երբ մարդիկ բաց են քվեարկում: «Կարծում եմ, որ փակ գաղտնի քվեարկությունը տվյալ դեպքում ոչ միայն իրավունք պետք է լինի, այլ նաև պարտականություն»,-ասաց նա և կոչ արեց ուշադրություն դարձնել այդ հանգամանքին, որպեսզի պարտականություն ունենան պատգամավորները չհրապարակել քվեարկությունը:

Հրայր Թովմասյանն էլ նշեց, որ ԱԺ-ն փակ գաղտնի քվերակություն չունի, այլ ունի գաղտնի քվեարկություն: «Քվերակությունը գաղտնի է, ոչ փակ»,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ