Էրդողանը Թրամփից չստացավ այն, ինչ ուզում էր․ New York Times
Ամերիկյան հայտնի պարբերական «New York Times»-ն անդրադարձել է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հանդիպմանը:
Թուրքական ընդդիմադիր «Diken» պարբերականը, հղում անելով «New York Times»-ի հոդվածին, նշում է, որ այդ հանդիպումից Էրդողանը փաստորեն Թրամփից չստացավ այն, ինչ ցանկանում էր:
Նշվում է, որ կողմերը համաձայնության չեն եկել մի շարք հարցերում հենց Էրդողանի պահանջների պատճառով, որոնք թերթի գնահատմամբ անտրամաբանական են:
Մասնավորապես նկատի է առնվում Էրդողանի այն պահանջը, որ Թրամփը ետ կանգնի Սիրիայի քրդերին զինելու որոշումից, ինչպես նաև, որ ամերիկաբնակ միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենը արտահանձնվի Թուրքիային, ով մեղադրվում է ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Վերջինիս հետ կապված ասվում է, որ ԱՄՆ-ն չի կարող առանց դատարանի որոշման արտահանձնել Գյուլենին: Եվ բացի այդ Թուրքիան մինչև հիմա ամերիկյան կողմին չի ներկայացրել գեթ մեկ հստակ ապացույց, որով հիմքեր կստեղծվեն Գյուլենի արտահանձման համար:
Բացի դրանից հոդվածում հիշատակվում է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև Էրդողանի թիկնապահների հարձակումը՝ հակաէրդողանականների դեմ, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել այնտեղ: Եվ այդ առումով քննադատության է ենթարկվում հենց Թրամփը:
«Այդ ընթացքում (բախումների-խմբ) Թրամփը անտարբեր մնաց, երբ իր ժողովրդի դեմ Էրդողանը ճնշում գործադրեց»,-գրում է թերթը