26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ փոփոխություններ են լինելու…խորհրդարանն այսօր աշխատում է

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանն իր ելույթի սկզբում նախ շնորհակալություն հայտնեց իրեն տրված վստահության համար: Նա նշեց, որ հանձնաժողովը հաջորդ տարիների ընթացքում օրենսդրական գործունեություն ու խորհրդարանական վերահսկողություն է իրականացնելու:

«Առաջիկա տարիները հագեցած են լինելու փոփոխություններով, և մեր հանձնաժողովին է վերապահված լինելու այս օրենքների նախագծերի քննարկումները»,-ասաց նա: Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ անցած տարիների ընթացքում ընդունել են որոշումներ, որոնք էական են եղել քաղաքականության որոշակի փոփոխությունների համար:

Ապա նա անդրադարձավ քննադատությանը, թե ինչու է հենց Կառավարությունը մի շարք նածագծեր հեղինակում, և ոչ թե պատգամավորներն են դրանով զբաղվում:

«Մեծամասնության պարագայում բնական է, որ հենց կառավարությունն է, որ օրենսդրական սուբյեկտ պիտի լինի նախագծերի համար»,-շեշտեց նա:

Նա կարևորեց նաև պաշտպանական ոլորտում գնումների գործընթացն ու սպառազինության համալրումը: «Ես հավատում եմ, որ մեր միությամբ ազգային անվտանգության խնդիրների շուրջ կունենանք միասնական դիրքրոշում, կկարողանանք միասնաբար կերտել մեր երազած հայրենիքը, և այստեղ շատ կարևոր է, որ մեր պատգամը, որ ստացել ենք ժողովրդից, իրականություն դարձնենք»:

Հիշեցնենք, որ խորհրդարանում ելույթներով են հանդես գալիս, ապա հարցերին են պատասխանում հանձնաժողովների նախագահների թեկնածուները: Երեկ ելույթով արդեն հանդես են եկել Եվրաինտերգրման հանձնաժողովի նախագահի թեկնոծու Նաիրա Զոհրաբյանը, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Վարդան Բոստանջյանը, Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Աշոտյանը և Առողջապահության ու սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Հակոբ Հակոբյանը:

Նկատենք, որ այսօր օրը շաբաթ է, և քանի որ նիստը դեռ չի ավարտվել, այն այսօր էլ է շարունակվում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ