11 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց իտալացի խորհրդարանականներին

Հունիսի 6-ին աշխատանքային այցով Հռոմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ տարբեր կուսակցություններ ներկայացնող իտալացի մի խումբ խորհրդարանականների հետ։ Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկում ծավալվեց երկու երկրների խորհրդարանական փոխգործակցության և դրա խթանման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ հայ-իտալական հարաբերությունների բազամադարյա պատմությանը՝ նշելով, որ Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական […]

Մասնավորեցում չի նշանակում, որ այդ ինստիտուտը վերանում է

Ազգային ժողովը քննարկում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագիծը: Հիմնական զեկուցող, Անշարժ գույքի պետական կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է մասնավորեցնել 47 ընկերություն, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով: Նշենք, որ ըստ նախագծի ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է ստանալ 35-36 մլրդ դրամ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հարցրեց, թե […]

Դավաճանության խնդիր չկա. ինչ կանի ԲՀԿ-ը Գյումրիում

Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանը վստահեցնում է, որ մինչև ամռան ավարտ հաստատապես իրենք չեն դադարեցնելու բոյկոտը Գյումրու ավագանիում ու նիստերին չեն մասնակցել, ինչն օրեր առաջ արեց «Հայկական վերածնունդը»: «Մենք 3 կուսակցությունով հայտարարություն արեցինք, որ չենք մասնակցի նիստերին, մինչև իրավական գործընթացների որոշումների կայացումը: Վերջին որոշումը Սահմանադրական դատարանինն էր, որ թողեց նույնը: Մենք […]

Պետք է որոշակի ճշգրտումների ճանապարհով գնալ, պատգամավորը՝ Մինսկի խմբի այցից

«Մինսկի խմբի վերջին գործողությունները հայկական կողմը ընդունում է ի գիտություն, ինչը նյարդայնացնում է Բաքվին: Որոշ ժամանակ առաջ Մինսկի խումբը բավական հասցեական հայտարարություն արեց շփման գծում զինադադարի խախտման մասին: Խնդիրն այն է, որ Մինսկի խումբն այս պահին փորձում է պահել 1994 թ-ից հետո ձևավորված բանակցային ձևաչափը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ խոսելով […]

Միջնորդների խնդիրն է անել հնարավորը՝ ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու համար. Իգոր Պոպով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա)՝ հունիսի 10-ին նախատեսված Հայաստան այցի շրջանակում համանախագահները հանդիպում կունենան ՀՀ նախագահի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: «Ֆրանսիական եւ ամերիկյան կողմերի համանախագահների, ինչպես նաեւ դեսպան Անջեյ Կասպշիկի հետ ավելի վաղ ձեռք բերված […]

Այս դահլիճում սրբեր չկան…ընդդիմության առաջարկն ընդունվեց

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագծի քննարկմանը խմբակցությունների անունից ամփոփիչ ելույթ ունեցավ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նա ասաց, որ այս մարմնի ստեղծումը նոր միջազգային համագործակցության հնարավորություն կստեղծի: Ֆարմանյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար չկա հստակ բանաձև, որ կարելի լինի պատճենել՝ անգամ սինգապուրյան մոտեցումը և շատ հաճախ մեջբերվող Վրաստանի մոտեցումը: «Չկա մոդել, որի արհեստական կրկնօրինակումը կարող է […]

«Ժողովրդն ուզում է Պոլսո պատրիարքարանում մեկ գահակալ տեսնել»

Ժողովրդն ուզում է  Պոլսո  պատրիարքարանում մեկ գահակալ տեսնել:  Այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասյպիսի տեսակետ հայտնեց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» պարբերականի խմբագիր Արա Գոչունյանը: Բանախոսը շեշտեց՝  պահին չորս արքեպիսկոպոս թեկնածու կա, որոնք կարող են հավակնել պատրիարք դառնալուն: «Մինչ այս պահը մենք չենք կենտրոնացել թեկնածուների խնդրի վրա, որովհետև չենք ունեցել նախընտրական գործընթացի մեկնարկի հնարավորություն: Այս պահին վերջին […]

Փաշինյանը որպես նախկին կալանավոր խոսեց «գործ տալուց»

«Իմ համոզմունքն է, որ գործ տալու դեմ պայքար մղողներն ամենախոշոր գործ տվողներն են և սա ասում եմ որպես «Կոշ» ԿՔԿՀ-ի նախկին կալանավոր»,-«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության անունից հանդես գալով՝ ասաց  խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա ելույթը վերաբերում էր ՀՅԴ-ական երիտասարդ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանին, ով հայտարարել էր. «Մենք հայապահպանության խնդիր ունենք, հայի […]

Մասնագիտություն ընտրելիս «մոդայով» մի՛ առաջնորդվեք /տեսանյութ/

Սոցիոլոհ Ահարոն Ադիբեկյանը վստահ է ՝  մասնագիտություն ընտրելը  մարդու կյանքում առանցքային նշանակություն ունի: Որպես օրինակ՝ սոցիոլոգը հենց իրեն ներկայացրեց՝ նշելով, որ մինչև սոցիոլոգի մասնագիտությունն ընտրելը՝ ունեցել է ևս երկու մասնագիտություն, ավելի ուշ է կողմնորոշվել:  Վերջինս շեշտեց՝ տարիներ առաջ բուհերը հիմնականում տնտեսագետներ ու մենեջերներ էին պատրաստում, իսկ հիմա այդ տենդենցը նահանջել է: Այս մասին վերջինս նշեց […]

Պատասխանատվությունից խոսում եք, բայց ոչ իրավունքներից. Շարմազանովն՝ ընդդիմությանը

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» քննարկման ժամանա «Ծառուկյան» խմբակցության անունից խոսելով Գևորգ Պետրոսյանը նախ նկատեց, որ դահլիճում ներկա չեն ոչ հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ոչ Կառավարության ներկայացուցիչը: «Մեր ելույթները մենախոսության են  վերածվում, գոնե կառավարության ներկայացուցիչը պիտի ներկա լիներ»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ հիմնական զեկուցողը հենց հարցի հետ կապված է բացակայում դահլիճից: Նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի