26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր չափերով կաշառք ստացած նախկին պաշտոնյան կալանավորվել է

ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից և նրա հարազատներից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու համար կալանավորվել է Հրազդան ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին ղեկավար Վ. Ա.-ն: Այսպես, հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ Վ. Ա.-ն, Հրազդան ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Մ.-ին հիմնարկի […]

«Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում» ծրագիրը՝ ռազմական համալսարանում

Հունիսի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցավ ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված հերթական դասընթացը: Այն իրականացվում է «Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի միջև համագործակցության արդյունքում: Դասընթացին մասնակցում էին համալսարանի կուրսանտները: Սա երկրորդ դասընթացն է, որ իրականացվում է ռազմական համալսարանում: Դասընթացի նպատակն է զինել մասնակիցներին […]

Տոնական քայլերթ և հանգանակություն

«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի նախաձեռնությամբ  2010-2016թթ. հունիսի 15-ին կամ հուլիսի 5-ին մայրաքաղաքում մեծ շուքով անցկացվել է ՀՀ պետական դրոշի և ՀՀ պետական խորհրդանշանների օրերին նվիրված տոնական քայլերթ (2013թ. տոնակատարությունը նշվում է հուլիսի 5-ին): «Մենք» հիմնադրամի գլխավոր նպատակն է խթանել երիտասարդների և բնակչության շրջանում  ՀՀ պետական խորհրդանշանների […]

Ուղևորահոսքն աճել է 30,5 տոկոսով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 875 011 մարդ, որը 30,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:             2017 թվականի մայիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 198 182 մարդ՝ 34,5  տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:             2017 թվականի հունվար-մայիս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների […]

Չլացես, տղամարդ կաց. հայրը՝ վիրավոր որդուն

«Արցախյան պատերազմի մի անմոռանալի դրվագի ականատես եմ եղել: 1992թ. Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում 14 տարեկան տղա էր 45 տարեկան հոր հետ զինվորական շորերով /չեմ հիշում որ գյուղից էին/: Ռումբի մի մեծ բեկոր պատանու ուսի մեջ մխրճվելով, մեծ և խորը վերք էր բացել, ոսկորը ջարդված էր, ուսը կախված: Հիվանդանոցում շատ վիրավորներ կային, և հերթ էր գոյացել: Տղան […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 6-ին ժամը 23.00-ից մինչև հունիսի 7-ը ժամը 23.00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի` Վայք քաղաքի  ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Պիտի հարձակվենք, պիտի խելքի գանք. Վ. Վարդանով (տեսանյութ)

«Խուճապը և վախը ոչ մի լավ բանի չեն հանգեցնում, բայց  ինչպես կյանքի բոլոր ասպարեզներում, այս հարցում ևս իրատեսությունը լավագույն միջոցն է, այսինքն, մենք պիտի գիտակցեք, թե ինչ սպառնալիքներ կան»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը` խոսելով վերջին օրերին սահմանային լարվածության ու հասարակական ընկալումների, ապրումների մասին: «Մենք պատերազմի շատ յուրահատուկ փուլում ենք գտնվում, եթե պատերազմի […]

Ծխելը ուղղակի ամոթ է.բժիշկ/տեսանյութ/

«Ծխելը ամոթ է պարզապես: Ասենք, մարդը տանից մերկ դուրս չի գա: Ծխախոտի դեմ պետք է պայքարենք այդ սկզբունքով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեդլայն» կլինիկայի փոխտնօրեն , «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ, բժիշկ-ուռոլոգ Գևորգ Գրիգորյան: Գևորգ Գրիգորյանը նշեց, որ ծխելը հանգեցնում է անոթների սպազմի և տղամարդկանց մոտ հաճախ անպտղության պատճառ է դառնում: Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին […]

Փակել են Սերժ Սարգսյանի ավտոշարասյան դիմացը

Այսօր առավոտյան Երևանի Պռոշյան փողոցում՝ նախագահական ամառանոցի դարպասներին հարող հատվածում, բողոքի ակցիա են իրականացրել 33-րդ թաղամասի (Ֆիրդուս թաղամասի) նախկին բնակիչները, որոնց տները քանդվել է հանրային գերակա շահ ճանչվելուց հետո: Նրանք, նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյան դիմացը փակելով, փորձել են հանդիպել և ներկայացնել խնդիրը: Այս մասին հանդիպումից հետո armtimes.com-ի հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից Անուշ […]

Կամ մաքրվեք ձեր պղծություններից, կամ գնացեք տուն

2017 թ.-ի մայիսի 25-ից Երևանի կենտրոնում գովազդային վահանակների վրա տեղադրվել էին այլասերվածների ապրելակերպը գովազդող, պղծությունների նկատմամբ հանդուրժողականություն քարոզող սոցիալական պաստառներ, որոնք երկու օր անց  հանվեցին քաղաքացիների բազմաթիվ ահազանգ-բողոքներից հետո: Երևանի քաղաքապետարանը այդ պաստառները ապամոնտաժեց այն պատճառաբանությամբ, որ  իր կողմից դրանց տեղադրման համար համապատասխան թույլտվություն չի տրամադրել: Ինչևէ, փաստենք, որ այդ գովազդների տեղադրումը այլասերման՝ նույնասեռականության և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի