«Վճարեն, թե չվճարեն հերոսը սահման կգնա».անհայտ կորածի կին /տեսանյութ/
«Առաջարկությունները քննարկման փուլում են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով «ազգ-բանակ» ծրագրին, ասաց անհայտ կորած ազատամարտիկ Յուրի Առուստանմյանի կինը` Զարինե Հակոբյանը:
«Վճարեն, թե չվճարեն հերոսը սահման կգնա:Դա այնպես չէ, որ Վիգեն Սարգսյանը պնդումներով է ասում, ընդամենը որպես պաշտպանության նախարար, որպես գիտակ մարդ, որպես բանակի հետ առնչվող մարդ, բնականաբար իր առաջարկություններն է ասում: Բայց ինչ-որ մի տեղ ես հավանություն եմ տսլիս, որովհետև պետք է սահմանում կանգնած զինվորը, ծառայողը տարբերվի մյուս ծառայողներից: Թե աշխատավարձով, թե խրախուսանքներով, ամեն դեպքում դա պնդում չի, այն հանրային քննարկմանն է ներկայացված:Ազգը ստեղծեց բանակ, բանակը պաշտպանում է ազգին»,-ընդգծում է Զարինե Հակոբյանը:
Նշենք, որ Վիգեն Սարգսյանը «ազգ-բանակ» ծրագրի մասին ասել է, որ ծրագիրը նախագծվել է «ազգ-բանակ» տրամաբանության մեջ, այն է՝ ողջ հասարակությունն է ստանձնում Հայրենիքի պաշտպանի սոցիալական բեռը, իսկ բանակն օգնում է այդպիսի վիճակում հայտնված իր զինծառայողին կամ, Աստված մի արասցե, զոհվելու դեպքում` նրա ընտանիքին:
Մանրամասները` տեսանյութում: