26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հետաձգվում է. Ժամանակ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքը, որը պետք է կայանար այս ամսին՝ առաջիկա օրերին, հետաձգվել է: Բանն այն է, որ Գագիկ Խաչատրյանի՝ օրերս ծնված թոռնիկը, որին կոչել են պապի անունով, առողջական խնդիրներ ունի /լեղածորանների բնածին արատ/: Հիմա Խաչատրյանները զբաղված են երեխայի առողջական խնդիրներով:  Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Թուրքիան անվտանգության պատ կկառուցի նաև Իրաքի և Իրանի հետ սահմանին

Թուրքիան Սիրիայի հետ 911կմ երկայնքով սահմանին անվտանգության պատ կառուցելուց հետո, պատրաստվում է նմանատիվ պատեր կառուցել նաև Իրաքի և Իրանի հետ սահմանին: Իսկ թուրք-սիրիական սահմանի բաժանարար պատի դեռ 650 կմ հատվածն է այժմ կառուցված: Ըստ թուրքական «Euronews» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝  այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: «Մենք Սիրիայի […]

«Քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք». ինչ նկատի ունի Հիսուս Քրիստոսը

Ողորմություն տալու մեջ մեծ առատաձեռնություն ցուցաբերենք, որպեսզի տալով մի փոքր՝ արժանանանք մեծ պարգևների: Քանի որ, ասա ինձ, ի՞նչ հավասարություն կա այստեղ, տալ մի փոքր գումար և ստանալ մեղքերի թողություն: Կերակրել քաղցածին և համարձակության արժանանալ դատաստանի ահավոր օրը ու լսել խոսքերը, որ թագավորություններ արժեն. «Քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք»: Մատ. 25:35 Մի՞թե Նա, որ քեզ […]

6 բան, որոնք աննկատ կերպով կկործանեն ձեր ամուսնությունը

Երջանիկ ամուսնության գլխավոր վտանգները վեճերն ու անհավատարմությունը չեն, ինչպես ընդունված է կարծել։  Huffington Post-ի լրագրողները ուսումնասիրություններ են արել, խոսել հոգեբանների հետ ու պարզել այն 6 երեւույթը, որոնք աննկատ կերպով կործանում են ամուսնությունը։ 1․Դուք բոլոր երեկոները միասին եք անցկացնում եւ չեք շփվում ընկերների հետ։ Իրականու շատ կարեւոր է, որպեսզի ամուսինները երբեմն իրար առանձին հանդիպեն իրենց ընկերների […]

«Գնդապետ Ավետիսյանին հետապնդում են»/տեսանյութ/

«Բոլորս էլ գիտակցում ենք, որ նստացույցը իշխանությունների համար զրո արժեք ունի:Վոլոդյա Ավետիսյանը կալանավայրից դուրս գալուս անմիջապես նստացույց արեց, որ ցույց տա՝ ինքը ընդդիմական շարքերում է, որ հանրությունը նրան բացակա չդնի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ, «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը: Գագիկ Սարուխանյանը հավաստեց, որ Վոլոդյա Ավետիսյանը մի քանի օր նստացույցից հետո […]

«Չինարին հա էլ «կրակի» տակ է»

«Մեկ ամիս է արդեն գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: Դիրքերի ուղղությամբ կրակոցները պահպանվում են,  բայց փառք Աստծո գյուղի ուղղությամբ չեն կրակում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը: Սաղոյանը հայտնեց, որ այս պահին գյուղում սկսել են գյուղատնտեսական աշխատանքները և մարդիկ վախենում եմ, որ հանկարծ կրակոցներ չհնչեն: «Մեր ապրուստի միջոցը միայն հողի […]

«Չէ կամբատ, չեմ կարա». Աշոտն էլ կապի դուրս չեկավ

«Աշոտ Շահբազյանի զինակից ընկերը` Գոռը պատմում է. Աշոտը մեր գումարտակի 9-րդ վաշտի սպաներից էր,պարզ հիշում եմ նրա վերջին խոսակցությունը գումարտակի հրամանատարի հետ,ռադիո կապով զոհվելուց վարկյաններ առաջ հրաման ստացավ հետ նահանջելու: _Աշոտ հետ իջեք լսում ես Աշոտ. _Չ’է կամբատ չեմ կարա,վիրավորներս ու զոհերս շատ են,չեմ կարա թողնեմ իջնեմ, իրանց էլ ի վիճակի չեմ իջացնելու: _Աշոտ հասկացի […]

Կարևոր իրադարձություն Մայր Աթոռում

Վաղը, նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառօրյա աշխատանքը կսկսի Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ժողովին մասնակցելու են շուրջ 150 պատգամավորներ` Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդները, առաջնորդական տեղապահները, Մայր Աթոռում և Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Հայրապետական պատվիրակները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից ու աշխարհասփյուռ […]

Նախարարը շատ խորը չի նայել. ուշագրավ առաջարկներ Ալթունյանին

Բնապահպան Սիլվա Ադամյանը կարծում է, որ դժվար թե իրականություն դառնա ծխածոտի դեմ պայքարը հանրային վայրերում ծրագիրը, որ նախաձեռնել է Առողջապահության նախարարը: «Այն, որ ծխախոտը վատ ազդեցություն է թողնում մարդկանց առողջական վիճակի վրա, վիճարկելի հարց չէ նույնիսկ, բայց արգելել բոլոր այն վայրերում ծխել, որտեղ հիմա արգելված չէ, չեմ կարծում, որ ինչ-որ արդյունքի կարող է բերել: Բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի