«Յախք, թու, ծիմածի, ռսները ինչ գործ ունեն…»
Երեկվա Թիմատիի բազմահազարանոց համերգը կրկին ապացուցեց հայկական ֆեյսբուկի իրենց “վերին արտի ցորենի” տեղ դրածների տոտալ կտրվածությունը կյանքից։
Յախք, թու, ծիմածի,ռսները ինչ գործ ունեն և այլ դրա տիպի “էլիտար” պիտակավորողները կրկին ոգևորվեցին 100-150 լայքերից ու կրկին մտածեցին թե էտ ա, որ կա։
Արդեն մոտ երկու տարի ֆեյսբուքը Հայաստանում կորցրել է իրական քաղաքական կամ տնտեսական լուրջ գործընթացի վրա ացդելու որևէ հնարավորություն :
Ու տենց էլ պետք է լիներ: Սեփական ստատուսի 100 լայքից ուռած , հիմնականում տգիտության կամ ինքնասիրահարվածության հաշվին իրեն “էլիտա” հռչակածները ամեն ինչ արեցին, որ հարթակից դուրս մղվեն լուրջ քննարկումները, մասնագիտական կարծիքները, պրոցեսների վրա ազդեցություն ունեցողները։
Մարտնչող տգիտությունը պյուրոսյան հաղթանակ տարավ, մնալով միայնակ , իմպոտենտ և 100 լայքանոց կարգավիճակում։
Բլոգեր Տիգրան Քոչարյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում: