10 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 2-ին ժամը 09.00-22.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ,  Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերի   ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մի սպանիր /ֆոտոշարք/

Այս կադրերը Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է Լոռու մարզի Գյուլաքարակ գյուղի մերձակա հանգստի գոտում։ Այստեղ պարբերաբար հանգստացողներ են գալիս՝ հատկապես սոճիների փոշոտման այս շրջանում։ Բնության գրկում հանգիստը վայելելուց, արարչագործության բարիքները սպառելուց հետո, մարդը հեռանում է՝  թողնելով ավերիչ հետքեր:   

«Ո՞ւմ ջրաղացին ենք ջուր լցնում» /տեսանյութ/

Արցախի Հանրապետության Կառավարական խորհրդի խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը վստահեցնում է` Արցախն, անկախ ամեն ինչից, առաջընթաց է գրանցել տարբեր ոլորտներում: «Տնտեսական աճն էլ հասնում է ընդհուպ մինչև տասը տոկոսի: ՀՀ-ն բանակցային դաշտում ոչ թե փոխարինում է Արցախին, այլ Արցախի կողքին է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: «ՀՀ նախագահին պետք չէ մեղադրել ու պնդել, […]

Զինվոր, բժիշկ, բարեց, քննիչ…երեխաների` ապագա պլաններից (տեսանյութ)

Պարզվում է` արական սեռի հայ երեխաները ցանկանում են զինվոր դառնալ, հայրենիքը պաշտպանեն, երբ կմեծանան: Իսկ որպես մասնագիտություն նախընտրում են քննիչ լինել, ըմբշամարտով զբաղվել: Աղջիկներն էլ ցանկանում են բժիշկ ու երգչուհի դառնալ: Ինչո՞ւ բժիշկ, որովհետև ասում են, որ ամենալավ մասնագիտությունն է: Երեխաները մյուս բոլոր մանուկներին մաղթում են կապույտ երկինք, երջանկություն: Henaran.am-ի փոքրիկ հարցախույզը երեխաների հետ` տեսանյութում: […]

Հաշվետվություն կտան

Այսօր՝ հունիսի 1-ին Կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ կարևոում են համայնքների և մարզերի զարգացման պլանները, իսկ զարգացման պլաններ մշակելու և արված աշխատանքները զեկուցելու համար ՀՀ տասը մարզերում կանցկացվեն խորհրդակցություններ: «Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարում եմ 20 օրվա ընթացքում կառավարություն ներկայացնել իրականացված գործողությունների հետևանքով արձանագրված արդյունքները: Ներկայացնել այն կոնկրետ արդյունքները, որոնք նվազեցրել են կոռուպցիոն […]

Ովքեր են Մոսկվայի փոթորիկի հետեւանքով զոհվածները․ նախնական տվյալներով՝ հայեր չկան /ֆոտո, տեսանյութ/

Օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած փոթորիկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 16-ի, ավելի քան 137 վիրավոր կա։ Նշվում է սակայն, որ այս թվերը դեռեւս վերջնական չեն։  Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, զոհվածների մեծ մասը մահացել է ծառերի տապալման հետեւանքով։ Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են զոհերի անունները։ Ցանկը, սակայն, վերջնական չէ։ Նշենք, որ հրապարակված նախնական ցանկում հայկական ազգանունով անձինք […]

«Շատ մեծ բեռ ու միսիա ունեք». վարչապետը՝ Դավիթ Հարությունյանին

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին: «Շնորհավորում եմ պարոն Հարությունյան և նկատեմ, որ շատ մեծ բեռ ու միսիա ունեք»,-հավելեց վարչապետը:

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 7-րդ միջազգային փառատոնը մեկնարկում է

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի նախաձեռնությամբ` 2017 թվականի հունիսի 2-5-ը, Երևանում կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 7-րդ միջազգային փառատոնը: Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ կմասնակցեն Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Պարսկաստանի շուրջ 5 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝  միջազգային և […]

«Կրակոցներին սովոր մեծանում են…». Չորաթանի գյուղապետ

«Կրակոցներին սովոր մեծանում են մեր գյուղի երեխեքը: Իրենք բոլորից շատ են զգում պաշտպանության կարիք, բայց մեծանում են, որպես երկրի  ու սահմանի պաշտպաններ: Էստեղ բոլորը ծնված օրից սահմանապահ են»,-այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրը, ասաց Տավուշի մարզի Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը: «Բոլորիս ուշադրության կենտրոնում են զոհված զինծառայող Արման Ուդումյանի մանկահասակ երեխաները, որոնցից կրտսերը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի