Երեկ երեկոյան Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, կայացավ Թիմաթիի բացօթյա համերգը: Համերգից հետո Թիմաթին Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել համերգից ու գրել․
«Ինձ համար մարդկանց տված խոստումը՝ վերադառնալու, միշտ ցանկացած հոնորարից ավելին է։ Այդ պատճառով 15 տարվա բեմական գործունեության ընթացքում համերգներ չեն չեղարկվել: ԵՐԵՎԱՆ… Այս համերգը ես դեռ երկար կհիշեմ: Հրավիրելով ձեզ՝ ես ակնկալում էի, որ շատերը կգան, բայց չէի սպասում այսքան տեսնել: 45 հազարից ավելի։ Շնորհակալ եմ, նման համերգներից հետո հասկանում ես, որ այսքան տարիների աշխատանքն իզուր չէ: Կարծում եմ՝ նման հրապարակն ու նման հանդիսատեսը ցանկացած արտիստի երազանքն են: Շնորհակալություն»,- գրել է ռեփերը: