Տեղյակ են երկուսը. Իրատես
Ըստ ամենայնի, առաջիկայում Հայաստանի մանրածախ առևտրի ամբողջ դաշտը կաշխատի ՀԴՄ-ով: Համենայն դեպս, կառավարությունը նպատակ ունի այդ դաշտը ամբողջությամբ ծածկելու ՀԴՄ-ով, ինչի համար անհրաժեշտ է 6,5 մլն դոլարին համարժեք դրամ: Ինչ խոսք, փոքր գումար չէ, և, բնականաբար, հարց է առաջանում կա՞ արդյոք այդ ներդրողը, կամ ի՞նչ միջոցներով է 6,5 մլն դոլարանոց ծրագիրն իրականացվելու: Այս դեպքում պատասխանը հայտնի է՝ վարկային միջոցներով: Նորություն չէ, որ վերջին տարիներին կառավարությունը, ինչպես ասում են, «յոթ երգ գիտի, յոթն էլ վարկերի մասին»: Ինչևէ: Ի՞նչ պայմաններով է այդ վարկը տրվելու, հավանաբար այս պահին գիտեն երկու հոգի ֆինանսների նախարարը և ՊԵԿ-ի նախագահը: Համենայն դեպս, ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը կառավարության երեկվա նիստում վստահեցրեց, որ աշխատում են ֆինանսների նախարարության հետ և մեկ-երկու օրից առաջարկ կներկայացնեն վարչա-պետին: Հիշեցնենք, որ ՀԴՄ-ով մանրածախ առևտրի դաշտը ծածկելու գործընթացի հիմքում ստվերի դեմ պայքարն է:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: