28 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իմ մահը մի վերցրեք Ձեր խղճի վրա». Եղնուկյանը՝ դատավորին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  «Սասնա ծռեր» 11 անդամի  գործով   դատական նիստի ժամանակ գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի շահերի Պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատախազ Պետրոս Պետրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Կարո Եղնուկյանը հայտարարության համար ձայն խնդրեց: Նա նշեց, որ իր հանդեպ կամայականություն է կիրառվում, քանի որ իր գործը պետք է qննվեր անջատված մասով. […]

Եղանակը՝ առաջիկա օրերին

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց […]

«Գիշյանը նեղացել, հելել գնում էր…». «Սասնա ծռեր» -ի դատավոր

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  մեկ ժամ ուշացումով մեկնարկեց  «Սասնա ծռեր» 11 անդամի  գործով   դատական նիստը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը երկու անգամ ընդմիջում հայտարարեց, քանի որ բացակայում էին պաշտպան Գրիշա Բալասանյանը և թարգմանիչը: Դատավորը դիմելով թարգմանչուհուն ասաց. «Դատական նիստերը սկսում են 11:00-ին և ամեն անգամ, երբ Դուք ուշանում եք նիստը ինչ-որ չափով […]

ՍԱՊԾ-ն սանիտարական անձնագիր է տրամադրել 484 փոխադրամիջոցի

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել Երևանի առևտրի իրացման վայրերի համար հաց և արտադրությունների համար տեղական թարմ միս մատակարարող փոխադրամիջոցների սանիտարական անձնագիր ունենալու պարտադիր պահանջը: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն սանիտարական անձնագիր է տրամադրել հաց-հացաբուլկեղեն տեղափոխող 381 (279-ը՝ Երևանում, 102-ը՝ մարզերում) և միս տեղափոխող՝ 103 (59-ը՝ Երևանում, 44-ը՝ մարզերում) տրանսպորտային միջոցի: Կան, սակայն, […]

Նուբարաշենում ապօրինի գործող կոշիկի արտադրամաս է հայտնաբերվել

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ իրականացրած հսկողական միջոցառումների շրջանակում Երևանում հայտնաբերել է անօրինական գործունեության մի շարք դեպքեր:  Մասնավորապես օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Նուբարաշեն փողոցում հայտնաբերվել է առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման կոշիկի արտադրամաս: Մոտ 80 քմ մակերեսով շինությունում միաժամանակ հայտնաբերվել են արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, մեքենաներ, հումք, ինչպես նաև […]

Որևէ խոշորացված համայնքում դրամաշնորհների արդունքը մենք չենք տեսել բացի Դիլիջանից

«Հանրապետության տարբեր մարզերում՝ այդ թվում խոշորացված և խոշորացվող, իրավիճակն աղետալի է: Բյուջեով նախատեսվում է 2.4 մլրդ դրամ տրամադրել տարածքային զարգացման համար, մինչդեռ անհրաժեշտ է վերահսկողություն կատարել հասկանալու համար, թե արդյոք դրանք ըստ նպատակի են օգտագործվում»,-այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկմանն ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Մենք միասին պետք է վերահսկողություն իրականացնենք, որ տեսնենք այն դրամաշնորհները, որոնք […]

Բաց նամակ ԱԺ պատգամավորներին

Հարգելի՛ ԱԺ պատգամավորներ, «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը բուռն արձագանք գտավ հանրության շրջանում: Եվ մինչ հասարակության մի ստվար զանգված քննադատում է օրենքը և հարցականի տակ դնում դրա հրատապության ու անհրաժեշտության հարցը, դատարաններում քննվում են մահվան ելքով ընտանեկան բռնության դեպքեր, որոնք այդպես էլ մնում են աննկատ և չլուսաբանված: […]

Ուսանողը սպանել է դասախոսին, սելֆի արել նրա դիակի հետ, ապա՝ ինքնասպան եղել /ֆոտո, տեսանյութ/

Մոսկվայի քոլեջներից մեկում ողբերգություն է տեղի ունեցել։ Ուսանողներից մեկը սպանել է դասախոսին, ապա՝ ինքնասպան եղել։ Դեպքի վայրում դանակ ու էլեկտրական սղոց է հայտնաբերվել։ Թե ինչն է եղել պատճառը, առայժմ հայտնի չէ։ Նշվում է, որ 3-րդ հարկի դասասենյակներից մեկում ընդմիջման ժամանակ ուսանող Անդրեյ Ե.-ն դանակով սպանել է 44-ամյա դասախոսին՝ Սերգեյ Դանիլովին, նրա դիակի հետ սելֆի արել ու […]

Շինարարության ոլորտը՝ վարչապետի ուշադրության կենտրոնում

 Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր շինարարության ոլորտում առկա զարգացումներին ու միտումներին: «Համաձայն Քաղաքաշինության պետական կոմիտեի ուսումնասիրությունների` շինարարական ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման գործընթացում  կան որոշ խոչընդոտներ, որոնք նվազեցնում են վիճակագրական տվյալների լիարժեքությունը, հատկապես` մասնավոր կազմակերպությունների միջոցներով իրականացվող շինարարական ծավալների մասով: Հանձնարարում եմ Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի […]

Ինչ զենքով է որս արել հոգեւոր հովիվը. Առավոտ

Օրաթերթը ազատամարտիկ, ռազմական փորձագետ Արթուր եղիազարյանից հետաքրքրվեց՝ արդյոք բնահպապանների ուշադ­րության կենտրոնում հայտնված Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկե­ղեցու եւ Նոր Եդեսիա համայնքի հոգեւոր հովիվ տեր Ղետնդ քահա­նա Գափոյանի կրած զենքը, որ երեւում Է լուսանկարում, որսորդա­կա՞ն է, եւ արդյո՞ք ամեն ոք իրավունք ունի նման զենք կրելու: «Նկարը որակյալ չէ, որբան էլ փորձեցի մեծացնել՝ հստակ դժվար է ասել, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի