28 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2-ին ստորագրել է հրամանագիր 2017 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հրամանագրում ասվում է. «2017 թվականի նոյեմբեր – 2018 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց […]

Թուրքիան Բաքվին չի արտահանձնում Ղարաբաղ այցելած թուրք մտավորականներին

Ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողներն անհանգստացած են, թե ինչու Թուրքիան ադրբեջանական դատարանի դատին չի հանձնում Արցախի Հանրապետություն այցելած 4 թուրք մտավորականներին: Այս մասին գրում է թուրքական «Aydınlık» թերթի կայքը: Ադրբեջանի «Ժամանակակից մարտավարական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Սեյմուր Սուլեյմանովը իր գրավոր մտահոգությունն է հայտնել թուրքական թերթին՝ նշելով թուրք մտավորականների ղարաբաղյան այցից ծագած ճգնաժամի մասին: Սուլեյմանովը նշել է, […]

Կարո Եղնուկյանը դատարանից տեղափոխվեց հիվանդանոց.վիճակը ծանր է

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  «Սասնա ծռեր» 11 անդամի  գործով   դատական նիստը ընդմիջվել  էր  40 րոպեով, սակայն վերսկսվեց մեկ ժամ անց: Նշենք, որ Կարո Եղնուկյանի պաշտպան՝ Տիգրան Հայրապետյանը դատախազ Պետրոս Պետրոսյանին  ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ նիստը ուշ է վերսկսվում, քանի որ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը […]

Ընտանիքի անդամները թունավորվել են շմոլ գազից

Նոյեմբերի 1-ին, ժամը 4.30-ին, ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից` հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Ծիլքար գյուղի բնակիչներ, 1992 թ. ծնված Ջուլիետա Պ.-ն, 1963 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն և 1983 թ. ծնված Ռոման Ա.-ն: Պարզվել է, որ նրանք թունավորվել են հոկտեմբերի 31-ին, ժամը 22.00- ի սահմաններում, իրենց տանը գազի կաթսայի արտահոսքի […]

Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովն ու հանձնաժողովի անդամները Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արտաշես Գեղամյանի եւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 2-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Նիկոլայ Ռիժկովն ու ռուս խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել […]

«Հաց բերողի» հուշարձանը կառուցելով՝ պետք է փաստենք, որ արժանի ենք իրեն. Հասմիկ Պապյան

Մի շարք մշակութային գործիչներ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկան «հաց բերող» Արթուր Սարգսյանի հուշարձանը տեղադրելու առաջարկով: «Ես շատ հպարտ եմ, որ Արթուր Սարգսյանը հայ է, հուշարձանը կառուցելով պետք է փաստենք, որ արժանի ենք իրեն»,-ասաց օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:  Քանդակագործ Գարեգին Դավթյանն էլ նկատեց. «Արթուրը հենց իր կերպարով կարող է հանդիսանալ մարդկային շատ դրական հատկանիշների […]

Մարգարիտա Սիմոնյանը՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց շարքում

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկը, որում ներառվել է նաեւ RT հեռուստաալիքի եւ «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Մարգարիտան 52-րդ հորիզոնականում է, գրում է РИА Новости-ն։ Սիմոնյանը վարկանիշում առաջ է անցել Հիլարի Քլինթոնից, վերջինը զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը։ Առաջին տեղում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, երկրորդը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն է, […]

Մեր երկրում մանկապարտեզներում ու դպրոցներում երեխաները վտանգվա՞ծ են /տեսանյութ/

 Այսօր  «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզի վերջին միջադեպի հոգեբանական  գնահատականներին՝ հոգեբան Սամվել Խուդոյանը  նշեց՝ պատահածից հետո, անշուշտ, բոլորս պետք է զգույշ լինենք, բայց դա չի նանակում, որ Հայաստանում մանկապարտեզներում և դպրոցներում երեխաները վտանգված են, քանի որ սա մասնավոր, եզակի դեպք էր: «Այսքան Ժամանակ ո՞վ էր լսել, որ Հայաստանում նման դեպք լիներ: Ասենք՝ […]

Կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետը

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման ևս մեկ դեպք: Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետ Միքայել Ղարաքիշյանը, նույն […]

Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 535 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի