16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հուլիսից սեպտեմբեր անկում է ապրել Կառավարության նկատմամբ հավատը. Վ. Խաչատրյան

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասում է, որ թեկուզ ինքն այն մարդկանցի չէր, ով հավատաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը փոփոխություններ է անելու, սակայն չի հերքում, որ մարդկանց մոտ նրա նշանակվելու ժամանակ հավատ ու հույս կար: «Նոր կառավարություն, շետ հետաքրքիր ներկայացումներ, փոփոխություններ Կառավարությունում, մարդկանց մոտ հավատ կար, բայց երբ նայում ենք վերջին ուսումնասիրությունները, կտեսնենք, որ հուլիսից սեպտեմբեր անկում է ապրել Կառավարության նկատմամբ վերաբերմունքը: Սա ամենավատ բանն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

«Ամենավատ բանը հենց դա է, որ հավատ է կորում»,-ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը:

Վահագն Խաչատրյանը նաև սխալ որակեց կրթության ոլորտում ծախսերի նվազումը: «Հիմա մենք կրթությունը դարձրեցինք վերջին տեղ, այսինքն՝ մենք ուզում ենք ասել՝ գիտեք՝ ինչ կա, այն, ինչով մենք հայտնի էինք, ներկայանում էինք որպես գիտելիք, կադրեր ունեցող երկիր, մենք դա էլ ենք կորցնում»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ