23 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Եթե ուզում ես, որ քո կովին չնկատեն, քվեարկում ես համապատասխանաբար իշխանության օգտին»

«Հայաստանում սոցիալական նպաստների համակարգը դարձել է որոշակի քաղաքական գործիք ընտրողներին այս կամ այն ընտրության հարկադրելու համար»,- Ազգային ժողովում հանձնաժողովում քննարկմանն ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորի խոսքով՝ սոցիալական աշխատողը կարող է նկատել խոշոր եղջերավոր անասունի առկայությունը, կարող է և չնկատել. «Այդ ամենը ընտրություն է ընտրությունից առաջ, այսինքն՝ եթե դու ուզում ես, որ քո կովին […]

Սիրուշոյի կոշիկները` թեմա

Սիրուշոյի կոշիկները, որոնցով երգչուհին ներկայացել է Ֆրանսիայում կայացած մենահամերգին, հայ օգտատերերի ուշադրությանն են արժանացել: Երգչուհին Instagram-ի իր միկրոբլոգում այդ համերգից լուսանկարներ է հրապարակել։ Երկրպագուներից ոմանք կարծում են, որ կոշիկները վուլգար են, մյուս մասը դրանք չափազանց նորաձև է համարում։  

Դատավորը մերժեց. Անդրիաս Ղուկասյանի գործ

Դատավոր Վարդան Գրիգորյանը մերժել է  իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:  Դատարանը 2 ժամ անց խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հրապարկել է  որոշումը՝ նշելով, որ միջնորդությունը մերժում է այն հիմնավոր չլինելու պատճառաբանությամբ: Արդեն հայտնել ենք, որ Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօր` նոյեմբերի 7-ին, ինքնաբացարկի միջնորդություն էր […]

Տուգանք պատժատեսակի կատարումը գործնականում դարձել է անհնարին.դատախազություն

ՀՀ Սահմանադրական դատարանը 2013 թվականի ապրիլի 23-ին ընդունած որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր էր ճանաչել  ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասն այնքանով, որքանով  տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներ պատժատեսակով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում համարժեքորեն չէր երաշխավորվում 270 ժամից պակաս տեւողությամբ հանրային աշխատանքների կիրառման իրավական հնարավորություն այն անձանց նկատմամբ, որոնք չունեն […]

Առանց մեղավոր փնտրելու մեր կյանքում. հիշենք Աստծուն

Սկսենք ` առանց մեղավոր փնտրելու մեր կյանքում և հիշենք Սուրբ Գրիգոր Տաթևացու այն խոսքը, թե` «Եթե հրեշտակը ընկավ միայն մեկ մեղքի` հպարտության պատճառով, ինչ կլինի մեզ հետ, որ ունենք բոլոր յոթ մահացու մեղքերը..» Եթե երբևէ մտքովդ կանցնի, որ Ադամն էր մեղավոր ամեն ինչի համար, ապա հիշիր, որ նա ամենևին փորձ չուներ, իսկ դու այդքան փորձառու […]

Պարզվել են 32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները.մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը. փորձագետները փաստել են, որ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել անհրաժեշտ բժշկական միջոցառումները: 2016 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:25-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության բաժանմունքից ահազանգ է ստացվել առ այն, որ ՓԲԸ-ի ծննդատան բաժանմունքում մահացել է Լոռու […]

Վարչապետի մոտ քննարկվել են աղբահանության ոլորտի բարեփոխումները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են աղբահանության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր: Ներկայացվել են, մասնավորապես, Հայաստանում աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառներում օրենսդրական դաշտի բարելավման ու աղբահանության պատշաճ ձևով կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ՝ մշակված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի կողմից: ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակն […]

Նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:  Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, որի արդյունքում վերջին տարիներին բավականաչափ առաջընթաց է արձանագրվել մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության ոլորտներում, բխում է Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի