04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Վարչապետի մոտ քննարկվել են աղբահանության ոլորտի բարեփոխումները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են աղբահանության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր: Ներկայացվել են, մասնավորապես, Հայաստանում աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառներում օրենսդրական դաշտի բարելավման ու աղբահանության պատշաճ ձևով կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ՝ մշակված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի կողմից: ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակն աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման որակի բարձրացումն է, կառավարման կայուն համակարգի ձևավորումը, հանրապետության բոլոր համայնքների ընդգրկումն այդ համակարգում, աղբահանության համարժեք սակագնի սահմանումը, կոշտ կենցաղային թափոնների կառավարման աշխատանքների արդյունավետ իրականացումը, բնապահպանական խնդիրների լուծումը, վարչական պատասխանատվության միջոցների առավել հստակեցումը և այլն: 

Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի ձևաչափով մեկ շաբաթում քննարկել առաջարկվող օրենսդրական փոփոխությունները, ամփոփել բոլոր առաջարկությունները, այնուհետև համատեղ աշխատել ոլորտային փորձագետների հետ՝ համապատասխան վերլուծություն և գնահատական ունենալու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ