25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատրաստ եմ . Ապարանցի Պավլիկի ցնցող հայտարարությունը

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Նշենք, որ ավարտվեց մեղադրական եզրակացությունների եզրափակիչ փուլը: Պավլիկ Մանուկյանը հանդես եկավ երկար հայտարարությամբ. «Մեղադրական եզրակացությունը ոչ մի հիմք չունի: Երկիրն ու ընդերքը հոշոտելուց զատ հասել են մայրերի արգանդին: Այս ամենի մեջ հերթական անգամ դատական […]

Քաղավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացնում են

2017 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 21.8 տոկոսով: Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 2.347.265 մարդ, որը 21.8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 193 173 մարդ՝ 2016 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 13.1 տոկոսով:  […]

Բարոյական ճնշում է.«Սասնա ծռեր»-ը աղմկում են

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ հայտնեց, որ ավարտվեց գործով ամբաստանյալների մեղադրական եզրակացությունների եզրափակիչ մասը: Դատավորը ամբաստանյալների համար պարզաբանեց նրանց իրավունքները:Գագիկ Եղիազարյանը հայտարարեց, որ իրենց վրա բարոյական ճնշում է գործադրվում, քանի որ ոստիկանները փակում […]

Դաժան սպանություն ծննդատան մոտ

Դեկտեմբերի 6-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հ/Ա Բ-4 թաղամասի ծննդատան մոտակայքում ավտոմեքենա է այրվում, սրահում մահացած քաղաքացի կա: Մեկնած օպերատիվ խումբը Բաբաջանյան փողոցի թիվ 13/2 հասցեի մոտ, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել է 1979 թ. ծնված Արշակ Գալստյանի դիակը` հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի հետնամասում […]

ԵԽ նախարարների կոմիտեի կոշտ դիրքորոշումը Ադրբեջանի վերաբերյալ

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հարգելի գործընկերներ, Երեկ՝դեկտեմբերի 5-ին, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հարուցել է նախադեպը չունեցող դատական քննություն Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռը չկատարելու վերաբերյալ: Նախկինում որևէ պետության վերաբերյալ նախարարների կոմիտեն նման որոշում չի կայացրել: Հիշեցնեմ, որ գործը վերաբերում էր ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր Իլգար Մամեդովին […]

Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է.  «Դեկտեմբեր 6-ի ցերեկը և դեկտեմբերի 7-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Դեկտեմբերի 6-ին ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում կլինեն ձյան, հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 6-ին երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ […]

«Ոչխարները մեզ չեն դատի». իրավիճակը հունից դուրս եկավ Ծռերի դատին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Նշենք, որ դատարանը գտնվում է մեղադրանքների ներկայացման փուլում: Նիստի մեկնարկին, երբ պետք է դատախազը ներկայացներ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) մեղադրականը, վերջինս ըմբոստացավ և հայտարարեց, որ ինքը ապստամբ է և թույլ չի տա, որ «ոչխարները» […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ինչ է ապաշխարությունը. եթե առաջ չգնանք, կկորչենք

Ինչ է ապաշխարությունը: Դա պտուղ տալ է: Սերմը պիտի պտղաբեր լինի, ծառը պիտի պտղաբեր լինի, թե չէ անպտուղ ճյուղերը կտրվում աստիճանաբար չորանում են ու նետվում կրակի մեջ: Երբ Տեր Հիսուսին հարցրեցին մարդկանց մի խմբի մահվան մասին, ինքն ասեց, կարծում եք իրենք ավելի մեղավոր էին, քան Երուսաղեմում ապրող բոլոր մարդի՞կ, բայց ասում եմ ձեզ, եթե չապաշխարեք, […]

Պետք է Երևանն այդքան չուռճացնենք. Վարդան Ղուկասյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանին չեն գոհացնում այն գործողությունները, որոնք իրականացվել են Գյումրին 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո վերականգնելու համար: «Իշխանությունը թերացել է աշխատատեղերի ստեղծման հարցում: Հավանական է, որ 30 տարի է՝ կան գյուղեր, որոնք ավելի շատ աշխատատեղեր ունեն, քան ՀՀ այսօրվա երկրորդ մայրաքաղաքը: Եղեռնի ժամանակ ավելի շատ աշխատատեղեր կային Ալեքսանդրապոլում, քան 21-րդ դարում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի