18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Պետք է Երևանն այդքան չուռճացնենք. Վարդան Ղուկասյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանին չեն գոհացնում այն գործողությունները, որոնք իրականացվել են Գյումրին 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո վերականգնելու համար: «Իշխանությունը թերացել է աշխատատեղերի ստեղծման հարցում: Հավանական է, որ 30 տարի է՝ կան գյուղեր, որոնք ավելի շատ աշխատատեղեր ունեն, քան ՀՀ այսօրվա երկրորդ մայրաքաղաքը: Եղեռնի ժամանակ ավելի շատ աշխատատեղեր կային Ալեքսանդրապոլում, քան 21-րդ դարում Գյումրիում:

Ինչքան էլ բնակարան կառուցվի, մարդը մի շաբաթ հետո սովամահ է լինելու և այդ բնակարանը վաճառելու է, թողնելու, հեռանալու, ինչը հիմա տեղի է ունենում: Ցավում եմ, որ այդպիսի վիճակ է», – խորհրդարանում լրագրողների հետ նշեց Ղուկասյանը:

Նա ընդգծեց, որ Երևանում պետք է ոչ թե 150 միլիոնանոց թաղամաս կառուցեն, այլ պահպանեն եղածը և համամասնորեն զարգացնեն մարզերը: «Պետք է Երևանն այդքան չուռճացնենք: 85 մլրդ Երևանի բյուջեն է, Գյուրիինը՝ 3 մլրդ է: Մենք մեծացնում ենք Երևանը, բայց ինչքա՞ն դա պիտի անենք», – նշեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ