09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ձեռքներդ հեռու Մղարթից». Արդվի եւ Մղարթ համայնքների բնակիչները ոտքի են ելել

Լոռու մարզի Մղարթ, Արդվի եւ հարակից գյուղերի բնակիչները դեկտեմբերի 1-ին  փակել են Մղարթ տանող գլխավոր ճանապարհը՝ բոյկոտելով Մղարթում  նախատեսված «Միռամ» ընկերության կողմից Շեկաղբյուրի բազմամետաղային հանքերեւակման երկրորդ հանրային լսումները։ Ցուցարներին միացել են նաեւ Երեւանից ժամանած բնապահպանական խմբեր՝ «Մեր ոսկին մեր հարստությունն է», «Արդվին․ հայոց նստավայր» եւ այլ ցուցապաստառներով։ Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերեւակումը ընդգրկում է երկու համայնքների՝ Մղարթի […]

«Դուք մարդ չե՞ք, երեխա չունե՞ք…». Եղնուկյանին «սպանում են»/տեսանյութ/

«Նայած մարդ և նայած զգացողություն: «Ծռեր»-ի դատական նիստին մարդիկ կարող են հիվանդանալ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Աղավնի Սահակյանը: Ազատամարտիկը անրադարձավ գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանին, ով պարբերաբար ահազանգում է` ինքը կմեռնի դատարանում: «Կարոյի չափ ո՛չ հասկանում են,  ո՛չ էլ զգում են: Ես զարմանում եմ` մարդկային զգացումները Ձեր մեջ մեռա՞ծ են: Դուք մարդ չե՞ք, երեխա չունե՞ք…»,-հարցադրում […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 04-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Բաշինջաղյան փ. 17, 181, 183, 185, Լենինգրադյան փ. 23/11, 23/12, 23/13, 31Բ, 32Վ, 32Գ, 31/6, 31/8 8 837 շենքերը, Շերամի փ. 113, 115, Սվաճյան փ. 56, 58, 60, 60/1, […]

Ընտանեկան բռնության կանխարգելման և սեռական փոքրամասնությունների խտրականության մասին օրենքների ընդունումը Հայաստանում հինգերորդ շարասյան աշխատանքի արդյունք է

  Զեկույցի կառույցը.  Մաս 1 – ընտանեկան բռնության օրինագծի լոբբինգի նախապատմությունը (2009-2017թթ.) Մաս 2 – Սորոսի հիմնադրամը և Հկ-ներ, որոնք Հայաստանում աջակցում են այդ օրինագիծը Մաս 3 – սոցհարցում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունման վերաբերյալ  Մաս 1 Հայաստանի ոստիկանության 2012թ-ի վիճակագրության համաձայն երկրում արձանագրվել է ընտանեկան բռնության 766 դեպք, որը կազմում է ընդհանուր բռնությունների […]

«Սիրելի հայեր, ես երբեք նման անհեթեթություն չեմ ասել»․ ռուս լրագրողը՝ հայերին Ռուսաստանի թշնամի անվանելու մասին (տեսանյութ)

Ռուս լրագրող, հեռուստահաղորդավար, հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն Յութուբի իր ալիքում հայերին ուղղված տեսաուղերձ է հղել նախօրեին։ Նա անդրադարձել է այն լուրերին, որ իբր ռուսական Առաջին ալիքով «Ժամանակը ցույց կտա» հաղորդմանը  ասել է, որ «հայերը Ռուսաստանի թշնամին են»: Տեսաուղերձում նա մասնավորապես ասել է․ «Սիրելի՛ հայեր, ես երբեք նման անհեթեթություն չեմ ասել: Այն ամենը, ինչ դուք կարդում ու լսում […]

Ամիրյան թե՞ Վռամշապուհ արքայի փողոց

Երևանի ավագանու վերջին նիստում մերժվեց նաև ներկայիս Ամիրյան փողոցը Վռամշապուհ արքայի անունով վերանվանելու առաջարկը: Հիշեցնենք, որ 5-րդ դարի սկզբի Հայոց թագավոր Վռամշապուհը մեծապես աջակցել է Մեսրոպ Մաշտոցին և կաթողիկոս Սահակ Պարթևին՝ հայ նոր գրերի ստեղծման և տարածման գործընթացում։ Իսկ հակիրճ ներկայացնելով Ամիրյան փողոցի պատմությունը, նշենք, որ 1860-ականներից այն կրում էր Նազարովսկայա անունը: Հայտնի է, որ […]

«Հեռախոսս ծախեցի, որ առանց լույս չմնա երեխան». «Սարի թաղի» գործով կալանավորվածի կին

«Մեր վիճակը գնալով ծանրացավ, բանը հասավ նրան, որ վատառողջ եմ: Դեղերի գումար էլ չունեմ: Մի տարի երկու ամիս է ամուսինս կալանավորված է: Դատական նիստերը անընդհատ հետաձգվում են: Վկաները չեն գալիս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի  դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ  Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը: «Ամուսնուս առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: […]

Հայաստանի և Արցախի դատախազությունների համատեղ նիստ՝ Ստեփանակերտում

ՀՀ դատախազության պատվիրակությունը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ գտնվում է Արցախի Հանրապետությունում:  Դեկտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դատախազությունների կոլեգիայի համատեղ նիստ: Օրակարգում եղել են շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով նախաքննության նկատմամբ հսկողության և մեղադրանքի  պաշտպանության վիճակին առնչվող հարցերը: Կոլեգիայի համատեղ նիստը բացել է ԱՀ գլխավոր դատախազ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի