28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Մենք ձեր ասած խնդրին կանդրադառնանք․ Արամյանը՝ Փաշինյանին

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանի եկամտային հարկի մասին օրենքում դրույթ կա, ըստ որի եթե քաղաքացին հիպոթեքային վարկով բնակարան է գնում կառուցապատողից, այդ դեպքում եկամտահարկը նրան վերադարձվում է:

«Հիմա պարզվել է, որ շատ քացղաքցիների եկամտահարկը վերադարձվել է օրենքին և կառավարության որոշման չհամապատասխանող պայմաններում: Մադրիկ բնակարանը գնել են հին բնակարաններ, այլ ոչ թե կառուցապատողից, հիմա գրություններ են ստանում` Դուք սխալ եք ստացել վարկը և տաս օրվա ընթացքում 500, 600, 800 հ հազար պետք է վերադարձնեն, թե չէ կբռնագանձվի»,-  ասաց  պատգամավորը:

Փաշինյանը նկատեց, եթե վրիպակ է տեղի ունեցել, ապա դա ամենևին քաղաքացու մեղքով չէ:

«Եթե այդ մարդը 10 օրվա ընթացքում 8 միլոին դրամ վճարելու ունակ լիներ, ինչի՞ էր այս ծրագրից ընդհանրապես օգտվում։
Ստացվում է այս օրենքն ընդունել ենք մի քանի էլիտար շինություններով քաղաքների համար»,- ասաց Փաշինյանը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը տեղեկացրեց, որ որ իրենք օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ են հանդես եկել, որտեղ ներառված է որ եթե մարդը ցանկանում է վարկ վերցնել և տուն կառուցել սահամանմերձ գոտիմներում կամ գյուղական համայնքներում դրանից կօգտվի:

«Այդտեղ դրել ենք որոշակի սոցիալական կոմպոնենտ, որպեսզի այնպես չստացվի, որ մարդը գյուղական համայնքում 200 մլնանոց տուն կառուցի և կարողանա օգտվել ծրագրից: Դրա համար այնտեղ տալիս է սահմաանչափ և այդ խնդիրը լուծվելու է»,- ընդգծեց Արամյանը: Ինչ վերաբերում է առաջին հարցին, ապա Արամյանը նշեց, որ բոլորը պետք է իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները: «Մենք ձեր ասած խդնրին կանդրադառնանք, եթե կարելի է գրավոր մեզ տվեք դա, որպեսզի տեսնենք` ինչն է խնդիրը: Այդտեղ կարող է լինել երկու մասն էլ, որ անձինք ճիշտ փաստաթղթեր չեն ներկայացրել և այդպես է ստացվել և երկրորդ, որ վրիպակ է տեղի ունեցել. մենք դա կնայենք և կպատասխանենք»,- ասաց  Արամյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ