09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեֆիլյանը ցուցմունք չի տա/տեսանյութ/

 Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ դեկտեմբերի 1-ին  շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատաքննությունը: Նշենք, որ այս դատաքննությունը մեկնարկեց մեկ ժամ ուշացումով: Դատարանը գտնվում է ամբաստանյալների հարցաքննության փուլում: Գործով ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվեց հարցաքննությունից: Այս մասին դատարանին փոխանցեց նրա շահերի պաշտպանը՝ Տիգրան Հայրապետյանը: Սեֆիլյանը չի հասկանում իրեն […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։

Եվրոպային մի հատ էլ պակասում էր, որ Հայաստանի հետ պրոբլեմ ունենար (տեսանյութ)

 ՀՀ –ԵՄ  Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իր մեր պարունակում է բոլոր անհրաժեշտ գլուխները, որ վերաբերում է քաղաքական, իրավական, սոցիալական, տնտեսական ոլորտի բարեփոխումներին: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց  Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նա նշեց, որ ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարը ևս այս համաձայնագրի առանցքային արժեքներից են, նաև մարդու իրավունքների բաժինն ու […]

Հոգեւորականների համար

Տեր Հիսուս Քրիստոս,  հովիվների Հովիվ և աշխարհի ճշմարիտ լույս,  մարդու հզոր ու ապահով Առաջնորդ  դեպի Կյանքն ուղղված ընթացքում,  միշտ պարգևիր մեզ հովիվներ,  որոնք նման լինեն Քեզ,  չափազանց հեռու չլինեն Քո սրտից,  հեզ ու խոնարհ լինեն Հոր ձեռքերում,  հավատարիմ ընկերները լինեն Սուրբ Հոգու,  լինեն աղոթքի, աշխատանքի ու սիրո այրեր,  գորովալի ընկերակիցներ մարդու ճամփորդությանը դեպի Հայրենիք,  Խոսքի […]

Ինչու են թաքցնում «Գարդասիլ»-ի կիրառման հրահանգը. Իրավունք

Պարզվում է հանրու­թյան լայն շրջանակ­ների մտահոգու­թյունն առաջացրած «Գարդասիլ» պատվաստանյութն արտադրող ընկերու­թյան կողմից տրված պատ­վաստանյութի դեղերի մասին ՀՀ օրենքով նախա­տեսված բժշկական կիրառման հրահանգը (ընդհանուր բնութագիր) եւ օգտագործման հրահանգը ՀՀ առողջապահության նախա­րարությունը դեռեւս հայերեն չի թարգմա­նել: Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանից, ում հարցմանն ի պատասխան, Առողջա­պահության նախարարությունից պարզապես կցել էին պատվաստանյութի […]

ՀԱՊԿ երկրների ղեկավարների կոչը՝ կապված ԼՂ հիմնահարցի հետ

Նախօրեին Մինսկում անցկացվեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Մենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարներս, հայտարարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերին մեր աջակցության մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի եւ Ամերիկայի […]

Կկործանեն. Ժամանակ

Հայաստանի կառավարու­թյունը Աժ է ներկայացրել «էներգախնայողության եւ վե­րականգնվող էներգետիկայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ: Այդ նախագծում առաջարկվում է մի փոփոխություն, որը, ըստ էու­թյան, կարող է կործանարար հետեւանքներ ունենալ վերա­կանգնվող էներգետիկայի զար­գացման համար, վերացնել դրա գոյության հեռանկարը Հայաստանում:           Գործող օրենքով տնտեսվարողները կամ նույ­նիսկ քաղաքացիները կարող են կառուցել մինչեւ 150 կիլովատտ հզորությամբ արեւային […]

«Ծռեր»-ի դատը ողբերգական կատակերգություն է /տեսանյութ/

«Ի՞նչ հուն, այս հունը ոչ մի լավ տեղ չի տանում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, թե մի քանի ամիս մեկնարկած «Սասնա ծռեր»-ի դատավարությունը վերջապես հունի մեջ է մտել և իրավական գործընթացներ են երևում, ասաց ազատամարտիկ Աղավնի Սահակյանը: Ազատամարտիկը նշում է, որ դատերը վերածվել են «Ողբերգական կատակերգության և առողջ մարդը երբ հետևում է դատավարությանը` հիվանդանում է»: Աղավնի Սահակյանը […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները […]

Նոր գրիպներ. Ժողովուրդ

Արդեն երկու ամիս է, ինչ Հայաստա­նում մեկնարկել է գրիպի սեզոնը, բայց ընդամենը երկու շաբաթ է, որ գրանց­վում է գրիպի հարուցիչ: Ի սկզբանե եւ հիմնականում շրջանառվում են շնչա­ռական վարակների այլ հարուցիչներ՝ ադենովիրուսներ, բոկավիրուսներ, ռեսպերատոր սինդիցիալ վիրուսներ, ռինովիրուսներ եւ այլն: Ու եթե շատերին կա­րող է թվալ, թե այս տարի հանդիպող եւ սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդությունները սովորա­կանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի