28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է. 

«Դեկտեմբեր 6-ի ցերեկը և դեկտեմբերի 7-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Դեկտեմբերի 6-ին ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում կլինեն ձյան, հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 6-ին երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված արդեն Հայաստանի ողջ տարածքում կտեղա ձյուն։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ 

Երևանում և Արարատյան դաշտում այսօր սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Երեկոյան ժամերից տեղումները կվերափոխվեն ձյան և կշարունակվեն մինչև դեկտեմբերի 7-ի առավոտ, որից հետո աստիճանաբար կդադարեն։

Կանխատեսվում է, որ Երևանի բարձրադիր գոտում առաջիկա գիշերը կձևավորվի 5-10 սմ, ցածրադիր գոտում՝ 2-5 սմ ձնածածկույթ։

Դեկտեմբերի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկը, 07-10-ին՝ աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ