01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ում անելիք չունենք»

  «Տոլման մեր մշակութային ժառանգության բաղադրիչն է  եղել ու կմնա: Այստեղ ապացուցելու ոչինչ չկա: Դատապարտում եմ տարբերակված մոտեցումը: Անգամ փորձագետները գան, ուսումնասիրեն, կտեսնեն, որ տոլման միշտ առկա է եղել մեր բոլոր տոների ժամանակ»,-  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ, խոհարար Սեդրակ Մամուլյանը: Մամուլյանը հիշեցրեց՝ իսկական տոլման պատրաստում […]

Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիբանանի դեսպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարունին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել դեսպան Մաքարունի գործունեությունը պաշտոնավարման շուրջ չորս ու կես տարիներին՝ ընդգծելով, որ նա, որպես բարեկամ երկրի գործուն դեսպան, մեծ ջանք է ներդրել հայ-լիբանանյան հարաբերությունների խորացման գործում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է […]

Երուսաղեմի վերաբերյալ Էրդողանի կոչը դրական արձագանք է ստացել

Ստամբուլում  մեկնարկած «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության գագաթնաժողովի ավարտից հետո հարապարկվելու է համատեղ հայտարարություն, որի մեջ ներառվելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչը՝ արևելյան Երուսաղեմի վերաբերյալ: Միջանկյալ նշենք, որ Թուրքիայի նախագահը կոչ էր արել իսլամական աշխարհին արևելյան Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի «օկուպացված» մայրաքաղաք: Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի՝ այդ մասին հայտնում են Էրդողանին մոտ գտնվող աղբյուրները: Աղբյուրը, որի […]

«Ես առանց քեզ չեմ կարա…».Դատավորը՝ «Սասնա ծռեր»-ի անդամին/տեսանյութ/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ այսօրվա նիստին բացակայում են Հովհաննես Վարդանյանի և Վարդգես Գևորգյանի շահերի պաշտպաններ Կարեն Մեջլումյանը և Անուշ Մխիթարյանը, որոնք արձակուրդում են: Հանրային պաշտպանի գրասենյակից նոր պաշտպաններ են ներգրավել գործում: Պաշտպանները պահանջում են […]

«Սիրտն եմ հանել, ատամներն եմ բալգառկով կտրել». Անմարդկային քաղց, թե՞ հոգեկան շեղում. դաժանության «սահմանները» (Ֆոտո)

Դեկտեմբերի տասն ամբողջ աշխարհում համարվում է Կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային օր: Հայաստանում կենդանիների իրավունքների պաշտպանվածության մասին խոսելը առավել քան բարդ է: Ողջ տարվա ընթացքում EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հանրությանը ներկայացրեց մի շարք դեպքեր, որոնք վկայում են մեր հասարակության շրջանում տեղեկացվածության, կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, ըստ էության, բացակայության մասին: Ներկայացնենք ևս մեկ դեպք, որը, ըստ մասնագետների, […]

Մանրամասներ շինթույլտվության տրամադրման պարզեցված գործընթացի ընթացակարգերի մասին

Մայրաքաղաքում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը պարզեցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ըստ այդմ, նոր ծավալների ու մակերեսների ստեղծման շինաշխատանքների կամ նոր պարսպի կառուցման դեպքերում գույքի սեփականության վկայականի պատճենի ու անձը հաստատող փաստաթղթի և էսքիզային տարբերակի առկայությամբ անհրաժեշտ է դիմել Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակ և ստանալ ճարտարապետահատակագծային առաջադրանք:  Եթե չկա լրացուցիչ հարցումների կարիք, քաղաքապետարանը տասնօրյա ժամկետում […]

Ռուս իրավապահներն այս հարցում ձայնի իրավունք չունեն. Արսեն Հարությունյանի պարզաբանումը (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շրջանակներում էր էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար գնման պայմանագրի դադարեցնելու հարցը: Կնքված պայմանագրի շրջանակներում կատարվել են ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը: […]

Օդերեւութաբանները կանխատեսում են

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով, 15-ին նույնքան կբարձրանա, մնացած մարզերում էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քնեսեթում ընդդիմադիրները պատրաստվում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ներկայացնել

Իսրայելի «Yesh Atid» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչող հակաիսրայելական հայտարարություններին, Քնեսեթից պահանջել է Թուրքիայի դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Թուրքական «T24.com.tr» լրատվական կայքը, հղում անելով հրեական «The Times of Israil»-ին, գրում է, որ Լապիդը հայտարարել է, թե իր կուսակցությունը առաջիկայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի նախագիծ է ներկայացնելու Քնեսեթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի