17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Վարչապետը հստակ և որոշակի քայլեր է անում

Կառավարության հերթական նիստը մեկնարկեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով:

Վարչապետը հայտնեց, որ ավարտվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ձևավորման առաջին փուլը և տրվել է ազատ տնտեսական գոտու գործնեության մեկնարկը:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց անհրաժեշտ և համակարգված միջոցներ ձեռնարկել համապատասխան աշխատանքների երկրորդ փուլը ավելի սեղմ ժամկետում կազմակերպելու համար. «Հաշվի առնելով վերոնշյալը հանձնարարում եմ. Տարածքային կառավարման և զարգացման, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին,Պետական եկամուտների կոմիտեի, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  և ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահներին՝երկուամսյա ժամկետում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել Մեղրիի ազատ տնտեսական գոտու ձևավորման երկրորդ փուլի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, տեխնիկական պայմանների ապահովման ուղղությամբ: Երկրորդ արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին. շարունակել աշխաըանքները ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Մեղրիի ազատ տնտեսական գոտու հարաբերությունների, առևտրային և այլ հնարավորությունների, տնտեսական ռեժիմների վերաբերյալ հնարավորինս իրազեկում ապահովելու նպատակով: Երրորդ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ Կառավարության աշխատակազմին»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ