11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 13-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ 10:00-ի դրությամբ, Աշտարակի,  Արտաշավանի, Թալինի,  Արագածի, Աշոցքի,  Եղվարդի, Հրազդանի,  Կոտայքի, Սպիտակի, Ապարանի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Թալինի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 40 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման […]

Ծանր հարված. գարնանը նոր թանկացումներ են սպասվում. Հայկական ժամանակ

Այս տարի գարնանը հերթական թանկացումներն են սպասվում: Այս անգամ խնդիրներ կառաջանան գյուղացիական տնտեսությունների համար: Բանն այն է, որ գարնանը հնարավոր է թունաքիմիկատները շուրջ 40 տոկոսով թանկանան: Հայաստան թունաքիմիկատ է ներկրվում հիմնականում Չինաստանից: Չնայած  չինական թունաքիմիկատները միջին որակ ունեն, սակայն շարքային ֆերմերները նախընտրում են էժան ապրանքը՝ բարձրորակ եւ թանկ եվրոպականի փոխարեն: Չինաստանում նախորդ տարեվերջին թունաքիմիկատների արտադրությամբ […]

Եթե երբևէ կմտածես, թե ո՞ւր է Աստծու արդարությունը, ինչո՞ւ Աստված չի պատժում

Եթե երբևէ կմտածես, թե ո՞ւր է Աստծու արդարությունը, ինչո՞ւ Աստված չի պատժում սրան կամ նրան, ապա հիշիր նաև քո՛ գործած մեղքերը, որոնց համար  քեզ ևս չի պատժել Աստված Իր սիրո պատճառով: Եթե փնտրում ես Աստծո արդարությունը ուրիշին պատժելու համար, ապա ի՛նքդ եղիր արդար ու ասա՛.  Տեր իմ, չէ՞ որ Դու արդար ես, ո՞ւր է Քո […]

Քննարկվել է Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի նախագահությամբ այսօր ՏԿԶՆ-ում տեղի է ունեցել Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի աշխատանքային խորհրդակցություն:  Խորհրդակցությանը մասնակցել են  ՀՀ  կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սուրեն Օհանյանը: Քննարկվել են Ջերմուկ քաղաքի զարգացման 2018 […]

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատում 2018թ. հունվարի 6-ից ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ խաղաղապահ դասակ, որը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի կազմում կմասնակցի ՀՀ խաղաղապահ առաքելություններին: Խաղաղապահ դասակը կազմված է հետաքննչական, զինավտոտեսչության և պարետային ծառայության խմբերից: Նորաստեղծ խաղաղապահ դասակը համալրելու նպատակով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարում է մրցույթ: Համալրման համար առաջնահերթությունը կտրվի համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն […]

Անկարայի հակաքայլը Վաշինգտոնի դեմ

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը իր քաղաքացիներին հորդորեց խուսափել Թուրքիա մեկնելուց, պաշտոնական Անկարան դիմել է պատասխան քայլի: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝  Թուրքիայի արտգործնախարարությունը Միացյալ Նահանգներ մեկնող իր երկրի քաղաքացիներին կոչ է արել պահպանել զգոնությունը: Իսկ եթե խիստ անհրաժեշտություն չկա, ապա ավելի լավ է որոշ ժամանակով հետաձգել այցը ԱՄՆ: Թուրքական կողմը նշել է, որ […]

ԱՄՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին խուսափել Թուրքիա այցելելուց

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը զգուշացրել է իր երկրի քաղաքացիներին, որ Թուրքիան, Սուդանը, Վենեսուելան և մի շարք այլ երկրներ ներառվել են անվտանգության տեսանկյունից 3-րդ աստիճանի ռիսկային գոտու մեջ: Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝  այդ պատճառով ամերիկացիներին խորհուրդ է տրվել Թուրքիա մեկնելուց առաջ «ծանրութեթև անել», ապա նոր որոշում կայացնել: Այս զգուշացման հետ կապված Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Թուրքիայում […]

Ուշադրություն՝ վարորդներին

Մինչև հունվարի 20-ը ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածի երթևեկությունը Հարգելի համաքաղաքացիներ, ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի հունվարի 12-ին՝ ժամը 20:00-ից մինչև հունվարի 20-ը մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ առաջին երթևեկելի գոտում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:  Երևանի քաղաքապետարան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի