27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ես չեմ ասել, որ մարդ իրավունք չունի արձակուրդ գնալու. վարչապետ

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանի՝ վերջին հարցազրույցում հնչեցրած մտքերը: Մասնավորապես, Կարապետյանն ասել էր, որ մենք իրավունք չունենք մեզ այնքան շքեղություն թույլ տալ, որ երկար հանգստանանք Ամանորից հետո, այդ պատճառով էլ հունվարի 3-ից պետք է աշխատանքի գնալ, պետք է ազդակը տալ: Ապա Մարուքյանն ասաց, որ հունվարի 8-ին եկել է աշխատանքի, պարզվել է՝ վարչապետը արձակուրդի է մեկնել մինչև հոււնվարի 12-ը:

Վարչապետը պատասխանեց, որ իր ասածների ու գործողությունների մեջ հակադրություն չկա. «Ես չեմ ասել, որ մարդ իրավունք չունի արձակուրդ գնալու՝ համապատասխան մեր օրենսդրության»: Նա հավելեց, որ 8 օր է եղել արձակուրդում ընդամենը նախորդ տարվա մեջ: «Իրավունք ունե՞մ, թե՞ չէ»:

Մարուքյանն էլ արձագանքեց՝ իհարկե, Կարապետյանն ունի այդ իրավունքը. «Սակայն ասում եմ՝ ինչ քարոզում եք, դա պետք է առաջինը դուք անեք»:

«Արձակուրդ գնալով՝ հայտարարածս չեմ խախտել, մյուս տարի հունվարի 3-ին դուրս կգամ աշխատանքի, թե 8-ին՝ 5 օր արձակուրդ վերցնելով, դա իմ իրավունքն է, որին ես հետևում եմ»,-պատասխանեց Կ. Կարապետյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ