Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ 09:30-ի դրությամբ, Արթիկ –Ալագյազ, Աշոցք–Բավրա, Գորիս –Սիսիան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Նշված ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


































