27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայում ծրագրվում է մարտական վիճակի բերել Սիրիայի հետ սահմանի ՀՕՊ համակարգերը

Սիրիայի քրդական ուժերի վերահսկության Աֆրին շրջանից եկող սպառնալիքի պատճառով Թուրքիայի Ադանա քաղաքի «Ինջիրլիք» ռազմաբազայի  «Patriot» տեսակի  ՀՕՊ համակարգերը ծրագրվում է մարտական վիճակի բերել: Վերջիններս պատկանում են ՆԱՏՕ-ին:

Ինչպես հաղորոդում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, նշյալ ՀՕՊ համակարգերը, որոնք տեղակայված են Սիրիայի հետ սահմանին, նախատեսված են չեզոքացնել հնարավոր սպառնալիքները Սիրիայից:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում ԱՄՆ-ն և Գերմանիան նույն «Patriot» տեսակի  ՀՕՊ համակարգերից տեղակայել էին Թուրքիայի Գազիանթեփ և Քահրանմարաշ նահանգներում: Սակայն դրանց ժամկետը լրանալուն պես, այդ ՀՕՊ համակարգերը դուրս բերվեցին Թուրքիայից:

Միջանկյալ նշենք, որ ՆԱՏՕ և Թուրքիայի միջև գոյություն ունի պայմանագիր, ըստ որի՝ ՆԱՏՕ-ն պարտավոր է Թուրքիային պաշտպանել արտաքին վտանգներից:

Հիշեցնենք, որ Ինջիրլիք ռազմաբազան բացվել է 1955թթ: Այն օգտագործվում է Թուրքիայի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի կողմից: Ռազմաբզայի  շինարարական աշխատանքները սկսելու որոշումը կայացվել էր 1943թ., սակայն աշխատանքները սկսվեցին միայն  Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ