Մեղավորը գլխավոր դատախազն է. փաստաբանը պահանջում է /տեսանյութ/
«Կատարվածը խոսում է Գլխավոր դատախազի վարկանիշի մասին»,-այսօր` հունվարի 18-ին «Սասնա ծռեր» 11 անդամի դատավարության ժամանակ հայտարարեց փաստաբան Արա Ղարագյոզյանը: Փաստաբանը վստահեցնում է, որ ՀՀ Հլխավոր դատախազի մոտ խորհրդակցություն է եղել և որոշվել է դատավարությանը միջամտելու տարբերակը:
«Այս մարդիկ ապստամբներ են, իսկ այս գործը դատախազության կողմից հարուցված շինծու քրեական գործ է: Ինձ համար զարմանալի է, թե գործում ինչո՞ւ են հանրային պաշտպաններ ներգրավում, երբ կան պաշտպաններ և մեր իրավունքը ու Սահմանադրությունը մի կողմն դրած այլ բաներ եք խոսում»,-ընդգծեց Արա Ղարագյոզյանը:
Ղարագյոզյանը փաստեց, որ հանուն հացադուլավոր ընկերների` «Սասնա ծռեր»-ի անդամները պաշտպաններից հրաժարվելու տարբերակով փորձել են տապալել դատավարական գործընթացը, ինչը հասկանալի է:
Նշենք, որ այս գործում ներգրաված են «Սասնա ծռերի» անդամներ Արմեն Լամբարյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Աշոտ Պետրոսյանը, Վարդգես Գեւորգյանը, Խաչատուր Գիչյանը, Մանվել Աթոյանը և Կարո Եղնուկյանը:
Հիշեցնենք, որ խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:
Մանրամասները` տեսանյութում: