28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծնողներն ասում են՝ դե բալես, քիթդ վիրահատի, էս տարի ամուսնացի. վիրաբույժ

 Էրեբունի ԲԿ պլաստիկ վիրաբույժ Էդգար Հայրապետյանի խոսքով՝ Հայաստանում պլաստիկ վիրահատությունների մեջ առաջին տեղում քթի պլաստիկան է, իսկ միջազգային վիճակագրությամբ՝ առաջին տեղում կրծքի պլաստիկան է, որից հետո քթի վիրահատությունը, լիպոսակցիան և այլն: Նրա խոսքով՝ էսթետիկ վիրահատությունների դիմում են սոմատիկ առողջ պացիենտները: Ինչ վերաբերում է գներին, ապա վիրաբույժն ընդգծեց, որ այստեղ մատչելի են պլաստիկ վիրահատությունները, հարևան Վրաստանի հետ […]

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի իր գործընկերոջը

Վարչապետ Կարեն Կարապետյանն  այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսի հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել: «Խորապես ցնցված եմ  Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում  կատարված ողբերգության փաստով: Խնդրում եմ իմ խորին ցավակցություններն ու կարեկցանքի խոսքերը  փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին,  իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում մաղթել»:  

Շիրակի պետհամալսարանի բուֆետում 17-ամյա աղջիկը հյութի հետ ապակու կտոր է կուլ տվել․ ահազանգ

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով նոր ահազանգ է հնչեցնում՝ կապված պետհամալսարանի ներսում կատարվող տարատեսակ միջադեպերի հետ ու ներկայացնում նոր պատմություն, այս անգամ՝ 17-ամյա աղջկա մասնակցությամբ: «Հունվարի 16-ին Շիրակի պետհամալսարան էր ժամանել մի խումբ, որոնք, ըստ հավաստի տեղեկությունների, ՀՀ Հարկային ծառայության ներկայացուցիչներ էին և նպատակ են ունեցել ստուգելու ռեկտոր Սահակ Մինասյանի […]

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկայում

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հունվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով,  սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 19-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, […]

«Փաստորեն մեր քննչական կոմիտեում կարան առանց պատրոնի մարդ սպանեն».Սեֆիլյանի դատ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննությունը: Արդեն հայտնել ենք, որ այսօրվա դատական նիստին հրավիրված է փորձագետ Ռուդիկ Պողոսյանը, ով եզրակացություն է ներկայացրել հայտնաբերված ինքնաձիգերի և փամփուշտների մասով: Գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանը փորձագետին հարց ուղղեց. «Կա արդյոք այնպիսի փաստ, որը կապացուցի, որ Ձեր ուսումնասիրած ինքնաձիգերը հայտնաբերվել են […]

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 10 օրական տղայի դի

Այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 10։15-ի սահմաններում Ոստիկանության Մարտունու բաժին Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերել են 10 օրական տղա երեխայի դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի […]

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում

Հունվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 132 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 110-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 22 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 47 հեռախոսազանգ, որոնցից 44-ին […]

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ: Նախագահը Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու` ևս մեկ անգամ ներկայացնելով իր պատկերացումները ապագա նախագահի […]

«Խնդիրն այն չէ, թե որ փողոցի վրա է կայացվելու որոշումը՝ Մելիք-Ադամյանի, Բաղրամյանի, թե այլ»

Նկատել եք՝ ոչ մի հանրապետական երբեք սեփական կարծիք չի հայտնում։ Ո՞վ է լինելու նոր նախագահը։ Պահը կգա, կքննարկենք, համապատասխան ժամին դուք կիմանաք, օրը կգա, բարին՝ հետը, կասենք օրենքով սահմանված ժամկետում ու սենց բլա-բլաներ։ Բոլորս էլ հասկանում ենք՝ նրանք ո՛չ սեփական կարծիք են հայտնում, ո՛չ էլ թեկնածու առաջադրում։ Շուտով բոլորը կսկեն գովել Արմեն Սարգսյանին, չնայած կարծում […]

«11 տարի է արդարություն և խիղճ ենք փնտրում, բայց չենք գտնում». Անթալիայի նահանգապետ

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցի կապակցությամբ Անթալիայի նահանգապետ Ֆաթմա Քայաօղլուն գրավոր հայտարարություն է հրապարակել: «Հրանտ Դինքի սպանությունից 11 տարի անցավ:  Մեր եղբայրը ոչ միայն հայ էր, այլև քուրդ, թուրք, լազ, բոսնիացի, վրացի, ասորի, արաբ, քրիստոնյա, մահմեդական, եզդի, մահմեդական, ալևի: Նա իր մեջ կրում էր ժողովուրդների համերաշխության համընդհանուր բարությունը»,-ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի