27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«11 տարի է արդարություն և խիղճ ենք փնտրում, բայց չենք գտնում». Անթալիայի նահանգապետ

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցի կապակցությամբ Անթալիայի նահանգապետ Ֆաթմա Քայաօղլուն գրավոր հայտարարություն է հրապարակել:

«Հրանտ Դինքի սպանությունից 11 տարի անցավ:  Մեր եղբայրը ոչ միայն հայ էր, այլև քուրդ, թուրք, լազ, բոսնիացի, վրացի, ասորի, արաբ, քրիստոնյա, մահմեդական, եզդի, մահմեդական, ալևի: Նա իր մեջ կրում էր ժողովուրդների համերաշխության համընդհանուր բարությունը»,-ըստ թուրքական «Birgun»  թերթի կայքի՝ գրել է Քայաօղլուն:

Վերջինս նշել է, որ հաճախ Թուրքիայում ազգայնական դրսևորումները հանդիսանում են օրինական երևույթ, իսկ ֆաշիստական հարձակումները որակվում են որպես «Ժողովրդի բնական արձագանք»: Եվ ահա այդ ազգայնականության զոհն էլ հենց դարձավ Դինքը:

«11 տարի է արդարություն և խիղճ ենք փնտրում, բայց չենք գտնում: 11 տարի է դիմում ենք դատաիրավական համակարգին, կառավարությանը, խորհրդարանին, սակայն արդյունք չկա: 11 տարի է մենք փողոցում խոսում ենք այն մարդասպանների մասին, որոնք կանգնած են սպանության ետևում, սակայն նրանք  մեզ չեն լսում: Հրանտին սպանողներին և վերջիններիս աջակիցներին  մեկ անգամ ևս հիշեցնում ենք. դուք այլևս չեք կարողանա իրականացնել նման սպանություն: Այս հողերում դեռ ապրում են Հրանտներ և անշուշտ կշարունակեն ապրել»,-ասել է Անթալիայի նահանգապետը:

Հիշեցնենք, որ Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին: 2012 թ. դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկٳթյան դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը դատապարտվեց 22 տարվա ազատազրկման: 2014թ. Ստամբուլի ծանր հանցանքների դատարանը որոշում կայացրեց Դինքի սպանության գործը վերստին քննել:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ