28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ է ՀՀ նախագահի թեկնածուի կինը. Հրապարակ

«ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը լրագրող է, բանասեր, մանկագիր՝ հեքիաթներ է գրում: Երկու որդիների մայր (Վարդան և Հայկ Սարգսյաններ), երեք թոռների տատ և ազգությամբ ամերիկուհի հարսի սկեսուր Նունե Սարգսյանի գրչի արգասիքներն անգլիական ու հայկական մշակույթի հետաքրքիր համակցություն են, որտեղ հերոս վի­շապներն անգամ կարող են բարի ու գունագեղ լինել, և բարին ավանդա­բար […]

Ի՞նչ են պայմանավորվել Կրակովում. 168 ժամ

Կրակովյան բանակցությունները, ի զարմանս շատ փորձագետների, պաշտոնական մակարդակում դրական ելք ունեն: Արդեն իսկ առաջընթաց կա այն հարցում, որ հակամարտող կողմերի եւ համանախագահների հայտարարությունները բանակցությունների բուն նյութի վերաբերյալ չեն հակասում, ինչը նշանակում է, որ բանակցությունների առարկան ընդունելի է երկու կողմի համար: Տեսանելի է, որ բանակցությունները ներկայումս ընթանում են ոչ թե կարգավորման, այլ ստատուս-քվոյի պահպանման համար»,- «168 […]

Պայքար հանուն Կարեն Կարապետյանի. Ժամանակ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցները հանդիպումներ են կազմակերպում այն քաղաքական գործիչների ու քաղաքագետների հետ, որոնք հանդես են գալիս Կարեն Կարապետյանի գործունեության քննադատությամբ: Այդ հանդիպումների ժամանակ հնչում են տարբեր առաջարկներ, որ եթե առաջիկա երկու ամսիներին՝ մինչեւ ապրիլ դադարեցնեն կառավարության հասցեին որեւէ քննադատություն հնչեցնել, ապա դրա դիմաց պատրաստ են որոշակի հարկային արտոնություններ տրամադրել կամ օժանդակել այլ […]

ՀՀ նախագահի թեկնածուն աղմկոտ շոուների մեծ սիրահար է. Հրապարակ

 «Արմեն Սարգսյանն աղմկոտ շոուների, փիառի սիրահար է։ Բոլորը հիշում են արքայազն Չարլզի երկօրյա այցը Հայաստան՝ 2013թ․ մայիսի 28-ին, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուրի կարգավիճակում: Նրան Հայաստան «բերող» Սարգսյանը մեծ ծրագիր էր պատրաստվում իրականացնել, որը մնաց թղթի վրա։ Ավելի ճիշտ՝ արդյունքն այն եղավ, որ 3 ամիս անց՝ 2013-ի սեպտեմբերին, նա կրկին նշանակվեց դեսպան Մեծ Բրիտանիայում։ […]

Վաշինգտոնը Թուրքիային կոչ է արել Աֆրինում օպերացիա չիրականացնել

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ  Հիթեր Նոյերթը  Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ռազմական գործողություններ չսկսել սիրիական Աֆրին շրջանում: Նշենք, որ վերջինս  գտնվում է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ:  Թուրքական «Ihlas» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նա հարկ է համարել, որ Թուրքիան տարածաշրջանում պայքարը կենտրոնացնի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպություն դեմ: Նրա խոսքերով՝ այժմ  անհրաժեշտություն չկա, որ Թուրքիան ռազմական միջամտություն իրականացնի […]

Երբ ներշնչում է մայր բնությունը․ նորաձեւության եւ բնության միաձուլումը /ֆոտոշարք/

Բնությունն ամենամեծ ներշնչանքի աղբյուրն է, եւ դիզայներները դա ամենից լավ գիտեն։ Հաճախ հենց բնությունն է ոգեշնչում նրանց՝ անկրկնելի հագուստներ ստեղծելիս։ Ահա շքեղ զգեստներ, որոնք ստեղծելիս ոգեշնչվել են մայր բնությունից։  

«Պետք են իրավիճակին չհարմարվող մարդիկ»

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը դրական է գնահատում «Բարձրագույն կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք հաստատվեցին երեկ Կառավարության նիստին: Առաջնայինը, որ առանձնացնում է փորձագետն, այն է, որ  ուսուցման ձևերի ու տևողության հետ կապված նոր հնարավորություններ են տրվում ուսանողներին, այսինքն՝ նրանք են ընտրում ինչ ձևով սովորել և քանի տարով:  Սերոբ Խաչատրյանը Henaran.am-ի հետ զրույցում մատնանշեց նաև այն, […]

Մովսեսը Վարդանին արգելել էր, բայց նա գնաց ու չվերադարձավ.15 ամյա հերոսը չի մոռացվի

28 տարի առաջ այս օրը՝ 1990 թվականի հունվարի 19-ին, Երասխավանի մարտերի ժամանակ, անհայտ կորել է Վարդան Գերմանի Պապիկյանը:Թե ինչպե՞ս , ի՞նչ հանգամանքներում է դա պատահել, հարազատները մինչ օրս ոչ մի տեղեկություն չունեն: Շուրջ 28 տարի է արդեն, ինչ Վարդանի մայրն ու քույրը` դռները բաց սպասում են իրենց հերոսի վերադարձին: Այս տարի Վարդանը վերադարձավ խաչքար դարձած: […]

Ինչու Աստված ընտրեց հենց Մարիամին

«Կգովերգեմ Տիրոջը. ահա հոգիս ցնծում է Աստծով` իմ Փրկչով» : Ղուկ. 1:46-47 Այսօր Աստվածածնի ծննդյան տոնն է, որը հատկապես կարևորվում է Տիրոջ մարդեղության խորհրդով։ Տիրամոր ծնունդն իր ծնողների ապաշխարության, հավատքի ու Աստծո նկատմամաբ վստահության պտուղն էր, իսկ նրա կյանքը՝ հավատարմության, խոնարհության, սիրո ու հավատքի օրինակ։ Քրիստոսի մարդեղությունը եկավ փաստելու, որ Երկնքի արքայությունը ոչ թե այս աշխարհը […]

Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոնը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և ծանոթացել զինծառայության ընթացքում ողնաշարի և գանգուղեղային վնասվածքներ ստացած զինծառայողների վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքներին: «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» ՀԿ-ի նախաձեռնությամբ Երևանում հիմնվող կենտրոնի կառուցումն իրականացվում է  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի