03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Քթի ծակ է պետք ունենալ»

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում են դեպքի վայրի պահպանության ոլորտում հետաքննության մարմինների պարտականությունները սահմանել, նաեւ առաջարկում են, որ դեպքի վայրի պահպանության կանոնները սահմանի կառավարությունը:  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեց նախորդ տարի կատարված դեպքերից մեկը, երբ բիլիարդանոցներից պատանդ էին վերցրել. «Նույնիսկ մի դրվագ […]

Սահմանվելու է կեղտաջուրը, դրա տարատեսակը. քննարկում Աժ-ում

Ազգային ժողովը քննարկման է դրել «ՀՀ ջրային օրենսգրքի մասին» նախագիծը, որի նպատակն է կանոնակարգել կեղտաջրերի հեռացման և մաքրման ոլորտը: Հիմնական զեկուցող Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, թե նախագծով անդրադառնում են ջրահեռացման խնդրին: «Հիմնական նպատակը կեղտաջրերի հեռացման և մաքրման ուղղությամբ համակարգային լուծումներ առաջարկելն է»,-ասաց նա: Նախագծով սահմանվում է հասկացություն, թե ինչքան է կեղտաջուրը, դրա տարատեսակը, և […]

«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը շարունակում է ընդունելությունը

  Բազմաթիվ երիտասարդների խնդրանքով Հայաստանի Հանրապետական Կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի երրորդ հոսքի ընդունելության փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2018 թվականի հունվարի 21-ը։  Ուսումնառության տևողությունն է 4 ամիս։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։ Դպրոցում ուսումնառությունը անվճար է։ Դպրոցի […]

Թալիշը վերաբնակեցնելու աշխատանքը լավ չի կատարվում․ բանախոս

«Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր» հայրենասիրական կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենց կազմակերպությունը պահանջում է վարչապետի հրաժարականը։ Նրա խոսքով՝ իրենց դեռ նախկին վարչապետին են նամակ ուղղել, որում ներկայացրել են սահմանամերձ բնակավայրերը բնակեցնելուն և գյուղացիական տնտեսությունն այնտեղ զարգացնելուն միտված իրենց ծրագիրը, սակայն այսպես էլարձագանք չեն ստացել: «Մենք ցանկություն ենք հայտնել  համագործակցության համար, սահմանամերձ բնակավայրերը, տնտեսությունը զարգացնենք, […]

Թուրքիայում մանկական պոռնոգրաֆիկ նյութերի տարածման համար ՀՀ քաղաքացի է կալանավորվել

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության 24-ամյա քաղաքացի Մ. Մ.-ին, ով կասկածվում է մանկական պոռնոգրաֆիկ նյութերի ու ներբեռնման տարածման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Գործողությունն իրականացվել է ամերիկյան «Կորած և շահագործման ենթարկված երեխաների ազգային կենտրոն»-ի (NCMEC) հետ համագործակցության արդյունքում: Կենտրոնը Ստամբուլի ոստիկիանությանը տեխնիկական տվյալներ է տրամադրել մանկական […]

Այդ որոշումն ինքնին տարօրինակ է. Փաշինյանը՝ Վիգեն Սարգսյանից

«Այդ որոշումն ինքնին տարօրինակ է, պատկերացրեք՝ վաղն էլ Սերժ Սարգսյանը գրի, որ փող հավաքենք, որ 80-ականների զենքը տեղը 90-ականներին առնենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորին արտերկրում բուժում ստանալու համար դրամահավաք կազմակերպելու կոչից: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար կոչը մեծ արձագանք է գտել հանրային շրջանակներում: […]

Հարձակվողը 16 տարեկան է, ամեն ինչ սկսվել է սոցկայքի գրառումից․ նոր մանրամասներ Պերմի դպրոցի վրա հարձակումից /տեսանյութ/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՌԴ Պերմ քաղաքում երկու դիմակավորված տղամարդ հարձակվել են տեղի դպրոցներից մեկի վրա, ինչի արդյունքում 8 աշակերտ ու մեկ ուսուցչուհի տարբեր վնասվածքներ են ստացել։ Դեպքից նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Պարզվում է՝ հարձակման կազմակերպիչը դպրոցի նախկին աշակերտ 16-ամյա Լեւն է, ով «ոգեշնչվել է» ամերիկյան դպրոցներից մեկում տեղի ունեցած մասսայական սպանությունից։ Լեւն ու […]

Էջմիածնի քաղաքապետը իրավական պատասխան կտա

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը արձագանքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, որտեղ նշվում է, թե հարկահավաքության նոր մեթոդ է սահմանվել  Էջմիածնի քաղաքապետի կողմից՝ մահացածը կթաղվի բոլոր հարկերը վճարելուց հետո.  «Մի քանի վայ լրատվամիջոց փորձում են վարկաբեկել իմ եւ Էջմիածնի քաղաքապետարանի անունը:Իրենց լրագրող համարող մի քանի հոգի ակնհայտորեն խախտում են լրագրողական եւ մարդկային էթիկայի օրենքները: Մյուս լրատվամիջոցներն էլ, […]

Թուրքիայի քեմալական կուսակցության անդամը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) խմբակցության անդամ Ջանան Քաֆթանջըօղլուն 2012թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող գրառում է կատարած եղել «Twiter» միկրոբլոգում: Թուրքական «Egehaber» լրատվամիջոցն անդրադարձել է տկն Քաֆթանջըօղլուի՝ վերջին տարիների աղմկահարույց հայտարարություններին, որոնք տեղ են գտել սոցցացներում: Մասնավորապես՝  2012թ. ապրիլի 24-ին նա «Twiter»-ում գրել էր. «Այսօր Հայոց ցեղասպանության օրն է: Մենք այսօր Թաքսիմում ոգեկոչում ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված