04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չկան տեղեկություններ, որ ԳՁՕ-ի կիրառման արդյունքում ՀՀ-ում առաջացել են առողջական խնդիրներ

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումներին Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը հայտնեց, որ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ աշխարհում անհանգստությունը ԳՁՕ սննդի վերաբերյալ բնական է և արդարացված: «Դրա մասին է վկայում 100-ից ավելի նոբելյան մրցանակակիրների հայտնի նամակը համապատասխան հայտնի ընկերությանը»,-ասաց նա: Նրա խոսքով՝ ԱԱՀ-ն ԳՁՕ-ի օգտագործման և […]

Նա արձագանքեց խաղաղ և ողջամտորեն․ Լյուբոշ Բլահան՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Ֆեյսբուքյան իր էջում ԵԽԽՎ-ում Սլովակիայի ազգային պատվիրակության նախագահ, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Լյուբոշ Բլահան գրել է. Այսօր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ելույթ էր ունենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ելույթ էի խնդրել, որպեսզի անձամբ Սլովակիայի խորհրդարանի անունից արտահայտել մեր հարգանքը, բարեկամությունը և աջակցությունը Հայաստանին։ 2004թ.-ին Սլովակիայի Ազգային խորհուրդն իր բանաձևով դատապարտեց թուրքերի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Հայերինաջակցել եմ նաև Ադրբեջանի հետ վեճում, երկու տարի առաջ, Եվրոպայի խորհրդում, երբ այդ […]

Վերջապես կարող եմ փակագծեր բացել․ Արփինե Հովհաննիսյան

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Վերջապես կարող եմ փակագծեր բացել…. Հարգելի գործընկերներ, Քիչ առաջ ԵԽԽՎ-ն ընդունեց ադրբեջանական պատվիրակ Սեվինջ Ֆատալիևայի “Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը” զեկույցը: Ամիսներ առաջ անդրադարձել էինք բանաձևին, սակայն առանց փակագծերը բացելու: Այլևս արդեն փաստ է, որ փաստաթուղթը չեզոք է՝ առանց որևէ հակահայկական ձևակերպումների: Հայկական պատվիրակության հսկայածավալ […]

Էջմիածնում «Միթսուբիշին» բախվել է ծառին ու սյանը. վարորդը արգելափակվել է մեքենայում

Հունվարի 26-ին, ժամը 01:39-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 77 տան դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած, որը արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi Pajero io» մակնիշի պետհամարանիշի 77 RP 717 (վարորդ՝ Հ. Ե.) ավտոմեքենան դուրս […]

Փորձագետը մեղադրեց նախարարությունը ծուլության մեջ

«Ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունը ի դեմս կառավարության և գյուղատնտեսության նախարարության ծուլանում իրականացնել աշխատանքները։ Կարծում եմ՝ եթե այս հարցերին տրված լիներ պատասխան, ապա այսօր մենք քննարկելու որևէ բան չէինք ունենա»,-այսօր խորհրդարանում «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը: Ըստ նրա՝ Հայաստանը […]

ՀՀ վարչապետը Դավոսում հանդիպել է Ասիական զարգացման բանկի նախագահի հետ

Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը  Ասիական զարգացման բանկի նախագահ Թեքհիկո Նակաոյի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում Բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, ճանապարհաշինության, սեյսմիկ անվտանգության բարելավման և բազմաթիվ այլ բնագավառներում: ՀՀ վարչապետը Բանկի նախագահին է ներկայացրել ՀՀ տնտեսության մեջ նախորդ տարի գրանցված դրական արդյունքները և վստահեցրել է, […]

«Ընտանիքներում դեռահասների խնդիրները պիտի ադեկվատ արձագանք ստանան»

«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ Միրա Անտոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝    իրենց կենտրոնում նախորդ տարի  215 երեխա են ընդունել։ Համեմատած մյուս տարիների հետ՝ իրենց դիմողների թիվը նվազել է։ «Միտումները, իհարկե,  հուսալի չեն։ Մեզ առավելապես դիմում են ընտանեկան բռնության պատճառով կամ այն պատճառով, որ դեռահասության հետևանքով առաջացած խնդիրներին ադեկվատ արձագանք չի տրվում։ Առաջին […]

Համանախագահները փետրվարին կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածաշրջան կայցելեն փետրվարի առաջին տասնօրյակում: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ-ի թղթակցին հայտնել է Պոպովը: Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահը հայտնել է, որ այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները:

Երեխաներ ունեցող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 28-ը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների՝ 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար դիմում-հայտերի ընդունումը:  Հիշեցնենք, որ դիմելու պահին ուսանող-ծնողների տարիքը չպետք է գերազանցի 36-ը։ Դիմորդը պետք է առաջին կուրսից սովորած լինի առկա համակարգում, ոչ թե հեռակայից տաղափոխված […]

Պավել Մանուկյանը եւ Վարուժան Ավետիսյանը Սեֆիլյանի գործով կհարցաքննվեն/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վարչական շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննությունը: Փաստաբան Արայիկ Պապիկյանը դատարանին միջնորդեց, որպես վկա դատարան բերել «Սասնա ծռեր»-ի  գործով ամբաստանյալ  Վարուժան Ավետիսյանին: «Կարծում եմ՝ այս ամենը կարող է էական նշանակությունունենալ, ինչպես այս գործով իմ պաշտպանյալ Ժիրայր Սեֆիլյանի, այնպես էլ մյուս գործով իմ պաշտպանյալ Վարուժան Ավետիսյանի, նաեւ այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված