22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կցրտի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 11:56 / 20.04.2018 Հանրապետության տարածքում` Ապրիլի 20-ին՝ կեսօրից հետո, 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: 20-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-ին, 22-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում` […]

Սերժ Թանկյանի խորհուրդը՝ ցուցարարներին․ տեսաուղերձ

Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը տեսաուղերձ է հղել՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին․ «Ես շատ կուզեի ձեզ միանալ Երեվանում, կամ այլ քաղաքներում, քանզի սիրտս եւ միտքս ամբողջովին ձեր հետ է։ Մինչեւ հիմա չեմ կարողացել այլ պատճառներով, բայց շուտով կարողանամ։ Ցանկանում եմ շնորհավորել ձեզ Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ամենահաջող քաղաքացիական անհնազանդության քարոզարշավի համար: Այս շարժումը իսկական […]

Լրագրող Տիրայր Մուրադյանը ճանաչվել է տուժող

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ լրագրող  Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Լրագրողը ճանաչվել է տուժող։ Ըստ քրեական գործի տվյալների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր աշխատանքն է կատարել Երևան քաղաքի […]

Հիմա մենք քրիստոնյա ե՞նք, թե չէ

2008-ի մարտը Մեծ Պահքի շրջան էր, երբ ամեն մի քրիստոնյա պիտի իր սեփական անձի քննությամբ զբաղված լիներ, և դիմացինին սիրեր իր անձի պես, մինչդեռ մարտմեկյան արյունոտ իրադարձությունները եղան: Էսօր էլ Հարության օրերի մեջ ենք, երբ Հարությունից մինչև Համբարձում՝ 40 օր շարունակ քրիստոնյաներն իրար բարևելու մի ձև պիտի ունենային, ինչպես դարեր շարունակ է եղել՝ Քրիստոս հարեավ […]

Անթույլատրելի ենք համարում բոլոր այն քայերը, որոնք կարող են վնասել մեր երկրին. շախմատի հավաքականի անդամներն աջակցություն են հայտնում Սերժ Սարգսյանին

Հայաստանի շախմատի հավաքականի անդամները շնորհավորել են Սերժ Սարգսյանին խորհրդարանի կողմից  ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և իրենց աջակցությունը հայտնել նրան:  Շախմատիստները  հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իրենց աջակցությունն են հայտնում նորընտիր վարչապետին ՝ ի բարօրություն և ի շահ մեր երկրի ու ժողովրդի:  «Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վարչապետի պաշտոնում ընտրվեց ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի […]

Գյումրիում ցույցից հետո ոստիկան է վրաերթի ենթարկվել (ֆոտո)

Գյումրիում ցույցի ավարտին ոստիկան է վրաերթի ենթարկվել։ Դեպքը տեղի է ունեցել ուշ երեկոյան։ Նրան անմիջապես տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Ոստիկանը ամբուլատոր բուժզննություն է ստացել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Դեպքը տեղի է ունեցել Թատերական հրապարակի մոտակայքում։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցներն ու քննիչները։ Պարզվում են դեպքի մանրամասները։  

Հացն օգտակար է սրտի համար

Իսպանացի գիտնականներն ապացուցել են, որ հացն օգտակար է սրտի համար։ Նրանք խորհուրդ են տալիս ամեն օր փոքր քանակով հաց ուտել։ Գիրանալուց խուսափելու համար շատերը հրաժարվում են հացից՝ բացառելով այն իրենց ամենօրյա սննդակարգից։ Սակայն, Բարսելոնայի գիտնականներն ապացուցել են, որ ամեն օր փոքր քանակով հաց ուտելն օգտակար է անոթների և սրտի համար։ Օրական երկու-երեք կտոր հացը կանխում […]

Պլանային ջրանջատում Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 23-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի շրջանի՝ Երկաթուղայինների փողոցի, Արցախի փողոցի և նրբանցքների և Շենգավիթ վարչական շրջանի՝ Գարեգին Նժդեհ փողոցի 58 համարի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

«Իրար հետ ջան ու ղուրբանով են խոսում»

«Այդ հանդուրժողականն ու ջան-ղուրբանը թողնենք մի կողմ․ ես պետք է ասեմ, որ այս  օրերին ոստիկանները մեծ մասամբ աշխատում են ոչ պրոֆեսիոնալ։ Կարծում եմ ՝ դա է գլխավորը, իսկ որ այնտեղ իրար  հետ ջան ու ղուրբանով են խոսում, դա տնավարի, համայնքային, հայրենակցական միության մակարդակի է արվում,  սենտիմենտալ բան է․ կարևորն  այն է, որ առաջին հերթին ոստիկանները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի