Մահվանից հետո կյանք գոյություն ունի /տեսանյութ/
Բեռլինի Technische Universität–ի հոգեբաններն ու բժիշկները հայտարարել են, որ մահվանից հետո կյանք գոյություն ունի եւ իբրեւ ապացույց՝ իրենց ուսումնասիրությունների արդյունքներն են ներկայացրել։ Fithacker.ru–ի փոխանցմամբ՝ բժշկական հսկողության տակ իրականացվել են փորձարկումներ, որոնք հիվանդների մոտ հանգեցրել են մոտ 20 րոպե տևողությամբ կլինիկական մահվան, այնուհետև նրանց կրկին վերակենդանացրել են։
Ուսումնասիրությունները տևել են 4 տարի, մասնակցել է 944 կամավոր։
Գիտափորձերի ընթացքում հիմնականում կիրառվել են ադրենալին և դիմեթիլտրիպտամին, որոնք թույլ են տալիս օրգանիզմին վերապրել կլինիկական մահ և կրկին վերակենդանանալ առանց առողջությանը վնաս հասցնելու։
Ուսումնասիրությունն անցկացվել է բժիշկ Բերտոլդ Ակերմանի և նրա թիմի ղեկավարությամբ, որն ուշադիր հետևում էր գիտափորձի ընթացքին և գրանցում կամավորների բոլոր վկայությունները։
Արդյունքները ցույց են տվել, որ բոլոր կամավորները ունեցել են կլինիկական մահվան մասին հիշողություններ, որոնց մեծ մասը շատ նման են, սակայն եղել են որոշ տարբերություններ։
Կամավորներից շատերը զգացել են, թե ինչպես են կարծես «պոկվում» սեփական մարմնից, թեթևանում, հանգստանում։ Նրանք զգացել են նաև անվտանգություն, ջերմություն, ինչպես նաև վառ լույսի առկայություն։
Բժիշկները հայտարարել են, որ գիտափորձի մասնակիցները եղել են տարբեր կրոնի տեր մարդիկ` քրիստոնյաներ, մուսուլմաններ, հուդայականներ, հնդուիստներ, աթեիստներ։
Բժիշկ Ակերմանը հայտարարել է, որ չնայած իրենց փորձարկումների արդյունքները կարող են խախտել շատերի կարծիքն ու դավանանքը, սակայն դրանք կարեւոր են։
«Այսպիսով մենք պատասխան տվեցինք մարդկության պատմության ամենամեծ հարցերից մեկին, այնպես որ հուսով եմ, որ այդ մարդիկ կներեն մեզ։ Այո, մահից հետո կյանք կա, և, կարծես, դա վերաբերում է բոլորին», -հայտարարել է նա։