22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երկու անձինք պատրաստել եւ փորձարկել են պայթուցիկ սարք․ ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Հայաստանի Հանրապետության Վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ Սահմանադրության, օրենքների, իրավական ակտերի եւ միջազգային պայմանագրերի հիման վրա կոչված լինելով ներքին եւ արտաքին սպառնալիքներից ապահովել անձի, հասարակության եւ պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական եւ հոգեւոր արժեքների, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, […]

Մենք պետք է թույլ չտանք այնպիսի սխալներ, որոնց հետեւանքները կարող են ճակատագրական լինել. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարություն է տարածել՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ։ «Այս օրերին համայն հայության ուշադրությունը սեւեռված է Երեւանում եւ Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Արցախը չի կարող անտարբեր մնալ Մայր Հայաստանում ընթացող զարգացումների նկատմամբ եւ նույնպես հետեւում է այդ ամենին: Հայրենիքի համար, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, եւ […]

Ուսումով զբաղվեք, սիրով զբաղվել էլ կհասցնեք. Օսիպյանը՝ ցուցարար աղջկան

Քիչ առաջ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության քայլերթի ժամանակ մի երիտասարդ աղջիկ մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին և սիրո խոստովանություն արեց: Նա մոտեցավ փոխոստիկանապետին և ասաց. «Պարոն Օսիպյան, մենք ձեզ սիրում ենք»: Ի պատասխան՝ Վ. Օսիպյանն ասաց. «Ես ձեր մեջ տեսնում եմ մեր ապագան, խորհուրդ կտամ՝ ուսումով զբաղվեք, սիրով զբաղվել էլ […]

Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք ուսումնական հրաձգարանի, պալիգոնի․ ԵԿՄ-ի կոչը

ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ   Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, Արցախյան ազատամարտի մասնակիցները, 5-րդ լեգենդար բրիգադի մարտիկները, երիտասարդ, պատանի երկրապահներն անհանգստացած են մեր երկրում վերջին տասնօրյակում ձեւավորված իրավիճակով: Երկրապահի համար կարեւորագույն խնդիրը հայ ազգի, Հայաստանի Հանրապետության, հայկական Արցախ պետության անվտանգության ապահովումն է: Երկրապահը եղել է հայոց բանակի հիմքն ու հենասյունը, […]

Մահացել է Ֆերդինանդ Առաքելյանը

Մտավորականների խորհուրդը խոր կսկիծով հայտնում է նշանավոր քանդակագործ, հայտնի հասարակական գործիչ Ֆերդինանդ Առաքելյանի մահվան լուրը։ Ֆերդինանդ Առաքելյանը 1965 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստի ուսումնարանը, 1970 թվականին՝ Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժինը։ Ստեղծագործում է մոնումենտալ-հաստոցային քանդակի բնագավառում։ Գործերին բնորոշ են ընդգծված գաղափարայնությունը, պաթոսը, մոնումենտալ ընդհանրացումները։ Գործերից պահվում են Մոսկվայի Արեւելքի ժողովուրդների թանգարանում, ՌԴ մշակույթի նախարարության, Կրեմլի […]

Թողեք լավ աբրինք, ինչ գուզեք․ մեծմանթաշցի ցուցարարը ոստիկանին /տեսանյութ/

Այսօր առավոտյան Մեծ Մանթաշի գյուղացիներն էին ոտքի կանգնել ու փակել Երևան Գյումրի ճանապարհը: Ճանապարհը փորձել էին բացել ոստիկանները, մարզային ոստիկանության աշխատակիցները հասել էին գյուղ ու փորձում էին համոզելով բացել ճանապարհը, բայց ցուցարարները անդրդվելի էին:  Երիտասարդ ցուցարարներից մեկը ասում էր. “Թողեք լավ աբրինք, ինչ գուզեք”, ինչին ի պատասխան ոստիկանը ևս համաձայնեց, որ բոլորն են ուզում լավ […]

Աշոտը 250 դեղին վարդ էր գնել. նվիրեց ակցիայի մասնակիցներին

Մոտ 30 րոպե Նիկոլ Փաշինյանն ու մյուս ցուցարարները փակել էին Նոր Նորքի առաջին զանգվածի կենտրոնական փողոցը՝ Գայի արձանի հարակից տարածքում: Ապա նրանց մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պահանջելով դադարեցնել քայլերթը: Մինչև պատգամավորն ու Օսիպյանը քննարկում էին, այդ ընթացքում մի քանի երիտասարդներ դեղին վարդեր բերեցին ու բաժանեցին քայլերթի մասնակիցներին: Աշոտ անունով երիտասարդն, ով վարդեր էր բաժանում, […]

Ոստիկանությունը իրավունք ունի ցրելու հավաքը. Արդարադատության նախարարություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով ստեղծված իրավիճակում հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների կողմից համապատասխան օրենսդրության իմացության անհրաժեշտությունը, տեղեկացնում է, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։ Եթե հավաքը դադարեցնելու համար ոստիկանության սահմանած ժամկետում հավաքը կամովին չի […]

Գարո Փայլանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ, հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում առաջարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք ընդունել։  Նա նաև կոչ է արել Թուրքիայի փողոցներից, հրապարակներից, դպրոցներից, այլ պետական-հասարակական հաստատություններից հեռացնել ցեղասպանագործների անունները և քաղաքացիություն շնորհել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։ «Թուրքիայի պաշտոնական դիքորոշման համաձայն՝ 1915թ․ տեղի ունեցածը ոչ թե կոտորած/ ջարդ/ ցեղասպանություն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի