22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր ձերբակալում` անօրինական հավաքներ անցկացնելու, կազմակերպելու և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով

Զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ  հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեբակալվել է Ա. Գ.-ն: Այսպես, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Ա. Գ.-ն այլ անձանց հետ միասին անտեսելով Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի պահանջները` այդ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, 2018թ. ապրիլի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում դիտավորությամբ կազմակերպել, […]

«Իմ քայլ»-ի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, ներառյալ` Երևան քաղաքում, վերջին օրերին արձանագրվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից ՀՀ բնակաչության նկատմամբ համակարգային բնույթ կրող մի շարք անօրինական գործողություններ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, խախտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայամանագրերի, այդ թվում՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, ՀՀ Հավաքների ազատության […]

Երևանի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են 65–ամյա քաղաքացու դին. ԱԻՆ

Ապրիլի 21-ին, ժամը 14:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ն. Գ.-ի […]

Նիկոլ ջան, ես չէի ուզի, որ իմ ու քո վեճը քննարկի Բաքուն

«Չգիտեմ, իրավունք ունեմ խորհուրդ տալ, թե ոչ, բայց գիտեմ որ այսպես շարունակելը ճիշտ չէ»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Երվանդ Ղազանչյանն՝ անդրադառնալով  այս օրերին Հայաստանում տեղի ունեցող հավաքներին ու ակցիաներին։ «Մենք միայնակ չենք, աշխարհն է նայում, քննարկում։ Հստակ գիտեմ մի բան, […]

Խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 8 անձ. Գևորգ Գորգիսյան

ԱԺ «Ելք» դաշինքի քարտուղար Գևորգ Գորգիսյանը տեղեկացնում է, որ իրենք այս պահին գտնվում են ոստիկանության կենտրոնական բաժնում, որտեղ կա 8 ձերբակալված անձ։ Պատգամավորի փոխանցմամբ, նրանք կասկածվում են խուլիգանություն կատարելու մեջ։ Գորգիսյանը ներկայացրել է ձերբակալված 8 անձանց անունները՝ Հայկ Ազիզյան Շանթ Կարապետյան Նազարյան Նարեկ Աղաջանյան Ֆելիքս Հարությունյան Հրայր Խուրշուդյան Հովսեփ Գևորգյան Հարություն Ըստ պատգամավորի՝ ձերբակալվածներն ունեն […]

«Ազատության» լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Քննչական կոմիտե

Արտաշատում «Ազատության» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ ապրիլի 21-ին քաղաքացիական հագուստով անձի  կողմից բռնություն  կիրառելու վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են Քննչական կոմիտե՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Արտաշատում «Ազատության» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանն իր մասնագիտական գործունեություն իրականացնելիս է եղել, այդ պահին […]

Սամվել Ալեքսանյանը ոտքերով հարվածել է ցուցարար քաղաքացուն (տեսանյութ)

Այսօր՝ վաղ առավոտից, Մալաթիայի տոնավաճատի հատվածում խայտառակ վիճակ է ստեղծել. ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը իր անվտանգության աշխատակիցների հետ ցրում է Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցների հավաքը: Նրանք միացել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներին:

Սթափվելու ժամանակն է. գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան խորը մտահոգություն է արտահայտում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Ս.թ. ապրիլի 20-ին իր ծառայողական պարտականությունները կատարելիս ՀՀ Պաշտպանության նախարարի ավտոմեքենայի վրա կատարված հարձակումը վկայում է, որ ստեղծված իրավիճակը սպառնալիք է փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող հայոց պետականությանը և կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել արտաքին միջավայրից տարբեր վնասաբեր միջամտությունների համար: Հատկապես վտանգավոր են […]

Կոչ ենք անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով. «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ

«Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ն կոչ է անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով:   «Սիրելի՛ հայրենակիցներ,«Ջավախք¦ հայրենակցական միությունը խորապես մտահոգված է երկրում ընթացող ներքաղաքական վերջին զարգացումներով: Բարձր գնահատելով ժողովրդավարական արժեքները և քաղաքացիների ազատ կամաարտահայտության իրավունքը՝ միաժամանակ գտնում ենք, որ սահմանադրական կարգի պահպանումը ևս պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտականությունը:     Հաշվի առնելով մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները, մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի