21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Սևան ազգային պարկ»-ում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ վերահսկիչ պալատից ստացված` ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր:

 Պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ պաշտոնատար անձինք՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, ամբողջովին ընդունել են պայմանագրերով նախատեսված, սակայն մասնակի կատարված աշխատանքները՝ էական վնաս պատճառելով պետության գույքային շահերին, ստորագրել և հաստատել են ակնհայտ կեղծ տեղեկություններ բովանդակող պաշտոնական փաստաթղթեր՝ կատարողական ակտեր, հանձնման-ընդունման արձանագրություններ:

 Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ