12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Միայն Կարեն Կարապետյանը

ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարծում է ՝ այսօր փողոց դուրս եկած սերունդը թեև անփորձ է, բայց միաժամանակ,  արժանապատիվ մտածողություն ունի։  Այս մասին այսօր բանախոսը նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ 

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը հին ու նոր  սերունդների միջև կամուրջ  է  դարձել։  «Այդ կամուրջը (նկատի ունի Փաշինյանին- հեղ․)  թույլ չի տա, որ կոպիտ սխալներ լինեն, բայց, իհարկե,  որոշակի սխալներ կլինեն: Այն խմբավորումը, որը սեփականաշնորհել է պետությունն ու իշխանությունը, չի հասկանում, որ պիտի օգնի շարժմանը, միանա մարդկանց, ավելին՝  նրանք հակառակն են անում․ պնդում են, որ իրենք ընտրված իշխանություն են, իրենք  պիտի որոշեն՝ ինչ է լինելու»,-   ասաց բանախոսը։

Ըստ նրա՝ այսօր  պետությունը բռնազավթված է,  և ցուցարարները ջանում  են ազատել իրենց երկիրը։ ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը  հիշեցրեց՝ ակնհայտ է, որ քաղաքացիական անհնազանդությունները խաղաղ են, ցուցարարները ոչ մեկի ու ոչ մի բանի վնաս չեն ուզում հասցնել, միայն ուզում են իրենց արժանապատիվ ապագան կերտել։

Բանախոսը հավելեց՝  եթե երկրում ինչ-որ բան տեղի ունեցավ, ողջ պատասխանատվությունը կրելու է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ