11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանները հայտնաբերեցին Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի ևս մեկ մասնակցի (լուսանկարներ)

Քիչ առաջ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Մ. Ռ.-ն, որը կասկածվում է ապրիլի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում կատարված անկարգությունների մեջ: Մ. Ռ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Մ. Ռ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:

Փաշինյանը հանգստանում է. ցուցարարները պարում են

Այս պահին Նիկոլ Փաշինյանը և նրա ղեկավարած «Իմ քայլը» նախաձեռության անդամները հանգստանում են Երևանի քաղաքապետարանի մերձակա այգում: «Ժողովուրդ, հիմա եկեք հանգստանալու Երևանի քաղաքապետարանի դիմացի այգում», – բարձրախոսով քայլերթի մասնակիցներին դիմելով հայտարարեց Փաշինյանը:  

«Կարող է շարժումն իր բուն նպատակին չհասնի, բայց այն չի մարի» /տեսանյութ/

«Չի՛ կարելի հուսախաբ անել  բողոքի ցույցերի հավաքված մարդկանց, քանի որ այնտեղ  հավաքվել են մարդիկ, ովքեր  իրենց կյանքը կապում են այս երկրի  հեռտ», – այսօր լրագրողների հետ  հզնադիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց  Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։ Ըստ նրա՝  կարիք չկա այս շարժման հիմքում դավադրություններ  փնտրել։ «Ցույցերի ընթացքում պարզվեց, որ բաց ձեռքերն ավելի […]

Փաշինյանը երթն անցկացրել է ոչ այն երթուղով, որը նշել է իրազեկման մեջ. քաղաքապետարան

Հարգելի քաղաքացիներ, 2018 թվականի ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում հանրային հավաք և երթ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը և Վահագն Հովակիմյանը գրավոր  իրազեկումներ  են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնց հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ, սակայն  հավաքը և երթը անցկացվել են իրազեկման պահանջների, այդ թվում՝ որոշումներում նշված սահմանափակումների խախտմամբ (հավաքները և երթերը անցկացվել են այլ վայերերում և փողոցներով): […]

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը նշանակվեց վարչապետի օգնական

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նոր որոշումներ է ստորագրել։ Վարչապետի ստորագած որոշումների համաձայն՝ Ավետիս Բերբերյանը, Արմեն Աբելյանը, Հրայր Ղուկասյանը, Վարուժան Ներսիսյանը և Վլադիմիր Հակոբյանը նշանակվել են ՀՀ վարչապետի օգնականներ։

Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կոտրել են ցուցանակները, լուսաֆորները, նետել քարեր, մետաղյա իրեր. Ձերբակալվել է զանգվածային անկարգությունների անմիջական երկու մասնակից (տեսանյութ)

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 2 անձ՝ Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով։ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մի քանի տասնյակ մասնակիցներ 2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կոտրել են նշված […]

«Խաղաղ քաղաքացուն չի կարելի բզբզալ». Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Հաղորդավարուհին իր ֆեյսբուքյան էջում գրել է. Զզվում եմ քաղաքականությունից, կոչերից, հավաքներից ու պաթոսիկներից (իմից էլ էդ թվում)  ԲԱՅՑ  1. Ցանկացած ուժ ստեղծում է հակաուժ 2.Դե ախր խաղաղ քաղաքացուն չի կարելի բզբզալ 3.քաղաքացիական հարցադրումներին ՔԱՂԱՔԱԿԱՆ պատասխաններ չտալը քաղաքական անգործություն է 4. մարդիկ կարող են ու պիտի այլակարծություն ունենան, […]

Տեսանելի աշխատանք է կատարվել, բայց անելիքները դեռ շատ են. Բակո Սահակյանն ամփոփել է 2017թ.-ը

2017 թվականի ընթացքում Արցախում մեծ աշխատանք է կատարվել, արդյունքները տեսանելի են, սակայն շատ են նաեւ անելիքները: Այս մասին ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ ապրիլի 19-ին Ազգային ժողովի նիստում ներկայացնելով 2017 թվականի գործունեության արդյունքները եւ 2018 թվականի ծրագրերը: Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը հատուկ կանգ է առել պաշտպանության, արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական, դատաիրավական […]

«Նոր ալիք 2018»-ում Հայաստանը կներկայացնի Գեւորգ Հարությունյանը

«Նոր ալիք» երգի մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի Գեւորգ Հարությունյանը: Այս մասին երգիչը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով. «Հայաստանը «Նոր ալիքում» կներկայացնեմ ես»: Հավելենք, որ մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 4-9-ը՝ Սոչիում:

Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ես կցանկանայի հատուկ նշել ձեր անձնական ներդրումը բարեկամական, գործընկերական եւ դաշնակցական ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում: Վստահ եմ, որ նոր պաշտոնում դուք կշարունակեք առաջնահերթ ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի