25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպես է թուրքական մամուլը լուսաբանել զինվորների մասնակցությունը երևանյան ցույցերին

Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ ցույցերին և հատկապես այդ ցույցերին զինվորական համազգեստով քաղաքացիների մասնակցությանը։

«Milliyet»-ը, «Habertürk»-ը, «Haberler»-ը, «Gerçekgündem»-ը, «CNNTürk»-ը և մի շարք այլ առաջատար լրատվամիջոցներ ու թերթեր այդ թեմայով գրեթե համանման բովանդակությամբ լուրեր են հրապարակել։

Թուրքալեզու աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերին միացել էին նաև 100-ավոր զինվորականներ։

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ցուցարարների շարքերում զինվորներ կան և նշել, որ այդ զինվորների նկատմամբ խստագույն իրավական պատժամիջոցներ կկիրառվեն», -գրում է «Milliyet»-ը։

«Habertürk» լրատվակայքը լուրին կցել է նաև հայ զինվորների երթը պատկերող տեսանյութ։ Լուրերում տեղ են գտել նաև բազմաթիվ լուսանկարներ, որոնցում պատկերված են զինվորական համազգեստով ցուցարարներ։

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ