22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 4-րդ թաղամասի, Ձոր-1 և Ձոր-2 թաղամասերի, Դավթաշեն 3-րդ թաղամասի 30 և 31 համարների, Դավթաշենի  համայնքի թաղապետարանի, Միկոյան փող․ 25 համարի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

Ոստիկանությունը հայտարարում է

Տևական ժամանակ ՀՀ ոստիկանությունը, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի տառին և ոգուն համապատասխան, հանդուրժողականություն է ցուցաբերում մայրաքաղաքում իրականացվող անօրինական հավաքների կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ:  Այդուհանդերձ, անտեսելով դեռևս ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության կողմից կայացված՝ Երևան քաղաքի կենտրոնում կազմակերպվող ապօրինի հավաքները դադարեցնելու մասին որոշումը, ինչպես նաև հաջորդող օրերին զգոնության և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում մնալու […]

Եթե փոքրիկ երեխաները մահանում են, նրանք դրախտ են գնում

… Եթե փոքրիկ երեխաները ննջում (այսինքն մահանում են) են, նրանք, ինչպես հրեշտակներ, ուղիղ դրախտ են գնում: Իսկ երբ, իրենց հերթին, մահանում են նրանց ծնողները, ապա այդ փոքրիկները, այդ հրեշտակները, երկնքում ընդունում են իրենց ծնողներին վառած կանթեղներով: Այս հրեշտակների դիմաց հայրն ու մայրն ունեն հոգևոր պարգև: Եվ հակառակը, երբ երեխան մի քիչ մեծանում է և ընտրում […]

ԱՄՆ-ն չի ողջունում Թուրքիայում վաղաժամ ընտրությունները

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը Վաշինգտոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է 2018թ. հունիսի 24-ին տեղի ունենալիք Թուրքիայի վաղաժամ խորհրդարանական և նախագահական ընտրություններին։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն մտահոգված է, որ վաղաժամ ընտրությունները տեղի են ունենալու արտակարգ դրության պայմաններում, քանի որ նման իրավիճակում հավանականություն կա, որ դրանք չեն լինի ազատ և արդար։ «Արտակարգ դրության ընթացքում դժվար է կազմակերպել […]

Ինչպես աղոթքի կանգնել

Երբ աղոթքի կանգնես կամ երկրպագես Աստվածությանը՝ կանգնի՜ր դեմքով դեպի արևելք, համաձայն այն խոսքի, որ Փրկիչն ասաց. «Ինչպես կայծակն է փայլատակում արևելքից և երևում է մինչև արևմուտք, այդպես էլ պիտի լինի մարդու Որդու Գալստյան ժամանակ: Որովհետև Արդարության Արեգակը՝ Քրիստոսը, Աստծո Որդին, արևելքից է ծագում և Փրկություն կատարում երկրի մեջ: Եվ այսուհետև իմացե՜ք, որ արժան է աղոթքի […]

Սպանություն Մասիս քաղաքում. Ձերբակալվել է տուժողի հայրը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 39-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ. ձերբակալվել է վերջինիս հայրը: 2018 թվականի ապրիլի 20-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Մասիս քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի՝ բռնության հետքերով։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել […]

Բերման է ենթարկվել 217 քաղաքացի

Այսօր, ժամը 17։00 դրությամբ Ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել 217 քաղաքացի։ Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասացին Ոստիկանության լրատվական բաժնից։ Ավելի վաղ բերման ենթարկվածներից շատերն արդեն ազատ են արձակում։ Մասնավորապես տեղեկացանք, որ Մաշտոցի բաժնից են շատերին ազատ արձակել։ Իսկ ոստիկանության Մալաթիայի բաժնում այլևս բերման ենթարկվածներ չկան։

Վաշինգտոնը Թուրքիային զգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին S-400-ը գնելու դեպքում

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վեսս Միթչելը հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում ստորագրված պայմանագրերը մտահոգություն են առաջացնում։ Նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը Սիրիայի հարցում ռիսկեր է պարունակում և միաժամանակ մտահոգում է ԱՄՆ-ին։ «Թուրքիան պետք է հիշի, որ Սիրիայի ռազմավարական հարցերում զիջումների գնալը վտանգավոր է: Չնայած Թուրքիան ունի մտերիմ հարաբերություններ […]

«Ո՞վ կարող է բանակի ու ոստիկանության դեմ ելնել»

«Ես իշխանության շրջանում էլ ունեմ ընկերներ ու ծանոթներ նրանցից շատերը ևս դեմ են այս հանրային ընդվզումներին։ Նրանցից ատերն էլ են վրդովված։ Եթե մարդն արդարության զգացում ունի, ապա բնականաբար,  ընդվզում է, քանի որ չեն ուզում՝ դարձյալ Սերժ Սարգսյանն իր ձեռքը վերցնի  երկրի կառավարման ղեկը», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հանտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի